Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

02 հուն 2018 22:00

Օրվա խորհուրդ. հունիսի 3-4

Հունիսի 3
«Արդարև առաքելություն է Սուրբ Էջմիածինը…խավարից դեպի լույս, մահվանից դեպի կյանք առաջնորդող առաքելություն: Լուսե խորան լինելու առաքելություն է Սուրբ Էջմիածինը, ամեն հայի հոգում Էջքն Աստծու պատկերագրող, հայոց մյուռոնաօծ ճակատը փառապսակ լույսով զարդարող առաքելություն» (Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոս)
Հունիսի 4
Ողջ աշխարհի թռչունները երգում են այնպես, ինչպես Աստված նրանց երգել է տալիս, և գազաններն այն ձայներ են արձակում, ինչպես Աստված է սահմանել: Միայն մարդիկ խոսում են այն, ինչ իրենք են կամենում: Մեր կյանքում թող լինի խոսքի ու գործի ներդաշնակություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր