Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

04 հուն 2018 17:23

«Գազպրոմ»-ը կդառնա «Գազպրոմ Արմենիա»-ի լիարժեք սեփականատերը՝ բաժնետոմսերը հասցնելով 100 տոկոսի

Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության տնօրենների խորհուրդը համաձայնեցրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 5,248 միլիոն լրացուցիչ սովորական բաժնետոմսերի ձեռքբերումը 26,381 միլիարդ դրամով (3,4 մլրդ ռուբլի): Այդ մասին հայտնում է Vestifinance.ru-ն՝ վկայակոչելով ընկերությանը:
Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել «ԱրմՌոսգազպրոմ» (այժմ՝ «Գազպրոմ Արմենիա») ընկերության աշխատանքի և բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանների մասին ռուս-հայկական համաձայնագրում փոփոխությունները, որոնց համաձայն՝ «ԱրմՌոսգազպրոմ»-ի կանոնադրական կապիտալում «Գազպրոմ»-ի մասնաբաժինը 80 տոկոսից հասցվել է 100 տոկոսի:
«Գազպրոմ»-ը «Գազպրոմ Արմենիա»-ի միակ բաժնետերն է: Հայաստանի գազատրանսպորտային համակարգի կազմում հաշվվում է 1682,2 կիլոմետր երկարությամբ գազատար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր