Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

05 հուն 2018 10:31

«Ժողովուրդ».ՀՀԿ-ականները խոստովանում են՝ Փաշինյանը շատ խորամանկ է գործել. Կառավարության ծրագիրը ՀՀԿ-ին փակուղի է մտցրել

«Ժողովուրդ».ՀՀԿ-ականները խոստովանում են՝  Փաշինյանը շատ խորամանկ է գործել. Կառավարության ծրագիրը ՀՀԿ-ին փակուղի է մտցրել«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությանն անուղղակի մեղադրել է գրագողության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բաղդասարյանն ասել է, թե այնտեղ լայնածավալ ծրագրային դրույթների չի հանդիպել, այլ միայն առկա են ոգեւորություններ: Ընդ որում, ծրագրում առկա դրույթների մեծ մասը եղել է նաեւ կառավարության նախորդ ծրագրում:
Մյուս կողմից, սա­կայն, մեր տեղեկություններով՝ մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները եւս խոստովանում են, թե Նիկոլ Փաշինյանը շատ խորամանկ է գործել եւ այլընտրանքի հնարավորություն պարզապես չի թողել, ծրագրում նշված է նա­եւ արտահերթ ընտրությունների անցկացման մասին:
Հիմա ՀՀԿ-ի մասը հակված է այն չընդունելուն, սակայն մյուս թեւն էլ կարծում է, թե պետք է այլընտրանք մտածեն, հավանաբար կառավարության ծրագրին կողմ են քվեար­կելու այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել նաեւ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն:
Այս պարա­գայում բուն ՀՀԿ-ն կրկին կասի, թե չի խոչընդոտել կառավարության ծրագրի ընդունմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր