Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

06 հուն 2018 10:33

«Փաստ». Սարգսյանի մութ գործերը. մաքրել նման դեմքերից կուսակցությունը,գործարարներին դարձնել Փաշինյանի հենարան

«Փաստ».  Սարգսյանի մութ գործերը. մաքրել նման դեմքերից կուսակցությունը,գործարարներին դարձնել Փաշինյանի հենարան«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, այն, ինչ այս օրերին կատարվում է ՀՀԿ–ում, իրականում ոչ միայն անակնկալ չէ, այլ հենց այդ կուսակցության նախագահի՝ Սերժ Սարգսյանի ծրագրի մի մասն է: Ընդ որում՝ շարունակական մասը:

Բացառությամբ Շիրակ Թորոսյանի և Ֆելիքս Ցոլակյանի, մյուս բոլոր ՀՀԿ–ականները, ովքեր լքում են ու դեռ կլքեն խմբակցությունը, դա անում են բացառապես Սերժ Սարգսյանի իմացությամբ, ավելին՝ հանձնարարությամբ:
Բանն այն է, որ դեռ մայիսի 8–ի քվեարկությամբ ՀՀԿ ղեկավարը նպատակ է ունեցել Նիկոլ Փաշինյանի վարչապետությունն ապահովել բացառապես գործարար պատգամավորների ձայներով: Որպես շարունակություն՝ որոշվել է գործարար հատվածին դուրս բերել ՀՀԿ խմբակցությունից, որպեսզի որպես անկախ պատգամավորներ կողմ քվեարկեն կառավարության բերած նախագծերին:
Այսպիսով լուծվում է մի քանի հարց. այդ գործարարները պահում են իրենց բիզնեսները, ամեն անգամ կարիք չի լինի որոշում կայացնել ՀՀԿ խմբակցությունում, թե ովքեր պիտի կողմ քվեարկեն, ովքեր՝ դեմ, որպեսզի չտապալվեն օրենսդրական նախաձեռնությունները, և ամենակարևոր երկու հարցերը, այն է՝ Սերժ Սարգսյանի ծրագիրն է՝ այսպիսով կուսակցությունը մաքրել նման դեմքերից՝ թողնելով բացառապես, այսպես կոչված, քաղաքականներին, իսկ ահա գործարարներին դարձնել Փաշինյանի փաստացի հենարան:
Այս պարտիան, ըստ էության, տեղավորվում է արտահերթ ընտրություններին պատրաստվելու տրամաբանության մեջ»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր