Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

06 հուն 2018 11:12

Սերժ Սարգսյանն Արցախում սրընթաց հեղաշրջում է իրականացնում.հնարավոր է՝ հաջորդելու է ուժային նոր բռնաճնշումների ալիք

Սերժ Սարգսյանն Արցախում սրընթաց հեղաշրջում է իրականացնում.հնարավոր է՝ հաջորդելու է ուժային նոր բռնաճնշումների ալիք«Շտապ․ Արցախից այսպիսի տեղեկություններ եմ ստանում։ Նաև խնդրել են տարածել։
Չգիտեմ որքանով է արդեն կատարված փաստ, թե կանխելու կարիք կա։
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ ՍՐԸՆԹԱՑ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
Քիչ առաջ ստացված հավաստի տվյալներով հատուկ հանձնարարականով անցած գիշեր Ստեփանակերտ է ժամանել Սերժ Սարգսյանի բանագնացը, որը Բակո Սահակյանին փաստացի հրահանգել է չընկրկել Արցախի Ոստիկանության պետի և ԱԱԾ հատուկ ջոկատային ստորաբաժանման պետի հրաժարականի պահանջի առջև, որը պետք է դառնար նախորդ օրերին ընթացած քաղաքացիական դժգոհության հանգուցալուծման օրակարգի մաս։
Սերժ Սարգսյանի բանագնացը Բակո Սահակյանին հռետորական երկընտրանքի առաջ է կանգնեցրել, ասելով, թե ո՞ւմ ես իշխանություն հանձնելու՝ Արայիկի՞ն (Արցախի պետնախարար), թե՞ Հայկին (Հայկ Խանումյան, ընդդիմամդիր «Ազգային Վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար)։
Վաղ առավոտյան Բակո Սահակյանը քաղաքական որոշում է կայացրել ազատել Արայիկ Հարությունյանին պետնախարարի պաշտոնից՝ այն փոխանցելով ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանին։ Փաստորեն, կոպտորեն ոտնահարվել է ոչ միայն Արցախի հասարակության՝ ուժային պաշտոնյաների հրաժարականի պահանջը, այլև բռնաճնշումների մթնոլորտը վերացնելու և հանրության պահանջներին կառուցողաբար ընդառաջելու երկու օր առաջ հնչած Նիկոլ Փաշինյանի անհատական բաց միջնորդությունը։ Հենց այս րոպեներին Ստեփանակերտում ընթանում են ուժային հեղաշրջման գործողություններ․ մոտակա ժամերի ընթացքում սպասվում է պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի և այդ պաշտոնում ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանի նշանակվելու մասին պաշտոնական հաղորդագրությունը, որին տրամաբանորեն հաջորդելու է ուժային նոր բռնաճնշումների ալիք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Աղայանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր