Փետրվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի       Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը    

06 հուն 2018 12:55

Ադրբեջանցի սահմանապահներն ապօրինի սահմանահատման փորձ են կանխել.սահմանը խախտող ադրբեջանցին սպանվել է

Ադրբեջանցի սահմանապահներն ապօրինի սահմանահատման փորձ են կանխել.սահմանը խախտող ադրբեջանցին սպանվել էՀունիսի 4-ի երեկոյան ռուս–ադրբեջանական սահմանին ապօրինի սահմանահատման դեպք է կանխվել։ Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանի Ղուսարի շրջանի Յուխարը Զեյխուր գյուղի տարածքում ադրբեջանցի սահմանապահներն ապօրինի սահմանահատման փորձ են կանխել։

Պարզվել է, որ սահմանախախտը 1996 թվականին ծնված Վադիմ Մարդանի Զեյնալովն է։ Նա հրաժարվել է ենթարկվել իրավապահների հրահանգներին և զինված դիմադրություն է ցույց տվել վերջիններիս։

22-ամյա սահմանախախտ երիտասարդը կրակ է բացել սահմանապահ ծառայության աշխատակիցների ուղղությամբ, ինչից հետո պատասխան կրակի հետևանքով սպանվել է։ Մահացածի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։

Դեպքի առթիվ տարվում է հետաքննություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր