Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 հուն 2018 09:30

Եղանակը Հայաստանում. Հունիսի 7-ին

Հայաստանի տարածքում հունիսի 7-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 7-ին կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝  4-5 աստիճանով:
 «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում  հունիսի 7-ին երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +27 +29:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+23,
Կոտայքի լեռներում գիշերը` +6+10, ցերեկը՝ +18+23,
Կոտայքի նախալեռներում գիշերը` +12+15, ցերեկը՝ +24+26,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +6+10, ցերեկը՝ +18+23,
Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+23,
Տավուշում գիշերը՝ +9 +14, ցերեկը` +24+27, 
Արագածոտնի լեռներում գիշերը` +6+10, ցերեկը՝ +18+23,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +12+14, ցերեկը՝ +26+29,
Արարատում գիշերը` +13+16, ցերեկը՝ +27+29,
Արմավիրում գիշերը՝ ` +13+16, ցերեկը՝ +27+29,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +6+10, ցերեկը՝ +18+23,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը՝ +27+29,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +15+18, ցերեկը՝ +29+31,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+24,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +13+16, ցերեկը՝ +24+28:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր