Ովքե՞ր են կանգնած բանակում ամեն մի ինքնասպանության ետևում
![](https://news.am/img/news/45/53/81/default.jpg)
«Թույլ չենք տալու, որ զինծառայողին ստիպեն ընտրությունների ժամանակ քվեարկել այս կամ այն ուժի օգտին: Զինվորի քաղաքացիական կամքը եւ ոգին կոտրելով կոտրում են նաեւ մարտական կամքը:
Մենք դիտորդի տեսքով չենք նայելու բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների եւ ինքնասպանությունների փորձերին: Ամեն նման դեպքի հետեւում կա իր աշխատանքը պատշաճ չկատարած պատասխանատու: Նրան պետք է գտնել եւ պատասխանատվության ենթարկել»,-ասաց Փաշինյանը: Նա դիմեց բանակի սպաներին՝ նշելով. «Պարոնայք, սպաներ, գիտենք, թե ինչ սոցիալական խնդիրներ կան ազնիվ զինծառայողների ընտանիքներում: Այդ խնդիրների լուծումը մեր առաջնահերթությունների շարքում են»:
«Մենք զարկ ենք տալու Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրին եւ վերականգնելու ենք Հայաստան-Ադրբեջան խախտված հավասարակշռությունը: Ադրբեջանի կողմից ծախսվող աստղաբաշխական գումարներին մենք հակադրելու ենք ինովացիոն տեխնոլոգիաներն ու ինովացիոն միտքը»,-ընդգծեց ՀՀ վարչապետը: