Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

15 փետ 2020 14:14

Պատկան մարմինները ինքնասպանության հասցնելը հանցագործություն են որակել կանխակալ. հանրապետությունում ինքնասպանության դեպքերը զգալի են եւ հաճախակի

Փորձենք դիտարկել ինքնասպանության հասցնելը հանցագործության քրեա-իրավական էությունը Ինքնասպանությունը՝ սուիցիդ (լատիներեն՝ su caedere, «իրեն սպանել») դա կանխամտածված, ինքնակամ իրեն կյանքից զրկելն է՝ առանց այլոց մասնակցության: Համաձայն վիճակագրության՝ աշխարհում յուրաքանչյուր տարի 1,1 մլն մարդ կյանքից հեռանում է դրա պատճառով: Ինքնասպանությունը սոցիալական, հոգեբանական, անձնական եւ այլ տարաբնույթ պատճառներ ունի՝ հոգեկան հիվանդությունը (դեպրեսիվ վիճակ), թմրամոլությունը, հարբեցողությունը,  աղքատությունը, աշխատանք չլինելը, աշխատանքից հեռացնելը, հարազատի մահը, անբուժելի հիվանդությունը եւ այլն: Սուիցիդը քրեաիրավական խնդիր չէ, այլեւ վերաբերում է բարոյականության ոլորտին կամ տիրույթին եւ քրեական պատասխանատվություն չի առաջացնում: Ի տարբերություն ինքնակամ կյանքից զրկելուն, երբ ինքնասպանությունը զուգորդված է լինում այլոց գործողության (անգործություն) հետ, այդ դեպքում վրա է հասնում քրեական պատասխանատվությունը: Ըստ այդմ մեր քրեական օրենսդրությամբ պատժելի են համարվում ինքնասպանության հասցնելը եւ ինքնասպանության հակելը արարքները, Քրեական օրենսգրքի 110, 111 հոդված: Նկատենք, որ մեր հանրապետությունում ինքնասպանության դեպքերը զգալի են եւ հաճախակի հրազենային վնասվածքով, եւ բռնության հետքերով մահվան դեպքերը պատկան մարմինները ի սկզբանե  որակում են ինքնասպանության հասցնելը հանցագործություն (բանակում պրակտիկա է դարձել):  Օրինակ՝ օրեր առաջ բանակում հրազենային վնասվածքով պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող Վահրամ Ավագյանի, Արթուր Աղաջանյանի, վերջերս նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի, ԱԱԾ-ի նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանի եւ այլ դեպքերը: 
Փորձենք դիտարկել ինքնասպանության հասցնելը հանցագործության քրեա-իրավական էությունը՝ հակադրելով վերոհիշյալ դեպքերին:
Քննարկվող հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթակա է անձը, ով սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ պարբերաբար տուժողի մարդկային արժանապատվությունը նսեմացնելու ճանապարհով ուրիշ անձի հասցրել է ինքնասպանության: Հանցագործության օբյեկտը մարդու կյանքն է եւ որպես տուժող կարող է հանդես գալ յուրաքանչյուր մարդ՝ անկախ նրա տարիքից, ինչպես նաեւ՝ անկախ  ինչ հարաբերությունների մեջ է գտնվել հանցավորի հետ: Արարքի օբյեկտիվ կողմի տարրերն են.
– հանցավոր գործողությունը (անգործությունը),  սպառնալիքի, դաժան վերաբերմունքի եւ տուժողի մարդկային արժանապատվությունը նսեմացնելու ձեւերով,
– տուժողին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձ կատարելու հասարակական վտանգավոր հետեւանքի առաջացումը,
– վերոհիշյալ գործողությունների (անգործություն) եւ հասարակական վտանգավոր հետեւանքների միջեւ պատճառական կապի առկայությունը:
Սպառնալիքը դա տուժողի նկատմամբ տարբեր ձեւերով արտահայտված հոգեբանական ներգործությունն է, օրինակ՝ ֆիզիկական բռնություն գործադրելը, ազատությունից զրկելը, աշխատանքից ազատելը, գոյության միջոցներից զրկելը եւ այլն:
Դաժան վերաբերմունքը  դա տուժողի նկատմամբ կտտանքները, նրանց ստրկաբար օգտագործելը, սննդից, դեղամիջոցներից զրկելը եւ այլն: Պարբերաբար մարդկային արժանապատվությունը նսեմացնելը կարող է արտահայտվել բազմաթիվ եւ կրկնակի զրպարտանքը, տուժողի նկատմամբ ցինիկ վերաբերմունքը եւ այլն: Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է մեղքի դիտավորության ձեւով: Հանցագործության օբյեկտը համարվում է 16 տարին լրացած անձը: Այս տարրերի ամբողջությունը առաջացնում է ինքնասպանության հասցնելը հանցագործության կազմը:  Երբ այս համակցությունը համադրում ենք Վահրամ Ավագյանի եւ մյուսնեի մահվան դեպքերին, նկատվում է, որ պատկան մարմինները դրանք ինքնասպանության հասցնելը հանցագործություն են որակել կանխակալ, այսինքն՝ առանց այդ հանցագործության օբյեկտիվ կողմը բնորոշող՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի, տուժողի մարդկային արժանապատվությունը նսեմացնելու մասին հաղորդումների:
Քննչական պրակտիկայում հրազենային եւ բռնության վնասվածքներով մահվան դեպքերով ընդհանրապես քրեական գործ է հարուցվում սպանության հատկանիշներով, Քրեական օրենսգրքի 104 հոդված, այնուհետեւ, երբ հետաքննությամբ պարզվում է, որ տուժողը իրեն կյանքից զրկել է ինքնակամ՝ ինքնասպանությամբ՝ ռեալ կամ իրական, թաքնված կամ աֆեկտի   ձեւերով, կամ ուրիշի գործողություններն են նրան հասցրել ինքնասպանության, ապա քննիչը պատճառաբանված որոշմամբ փոփոխում է հանցանքի որակումը: Հավանաբար հիշյալ պրակտիկան  գործադրվում է սպանության վիճակագրությունը կամ ցուցանիշը նվազեցնելու կամ բանակի հեղինակությունը չվնասելու միտումով, մինչդեռ դրանով վնասվում է հանցագործությունը արագ եւ ամբողջական բացահայտումը, ինչպես նաեւ տեղիք է տրվում տուժողի հարազատների դժգոհությանը (Վահրամ Ավագյանի դին Երեւան տեղափոխելու փորձը հենց դրա պատճառով էր): Մենք ունենք հրաշալի բանակ եւ այս սխալ պրակտիկայի փոխարեն անհրաժեշտ է կանխարգելիչ աշխատանքներ տանել ինքնասպանությունները նախականխելու եւ խափանելու համար: Անդրադառնանք նաեւ ինքնասպանության հասցնելը հանցագործության հոդվածի նկարագրական մասի կառուցվածքին եւ սահմանված պատժին:
1.Հոդվածի դիսպոզիցիայում շեշտադրված է. «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նսեմացնելու ճանապարհով անձին անուղղակի, դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»: Քրեական իրավունքի տեսությունը ժխտում է անզգուշության մեղքի ձեւով տուժողին ինքնասպանության հասցնելը հանգամանքը, պարզաբանելով, որ այդ արարքը կատարվում է միայն մեղքի դիտավորության ձեւով (հանցավորը գիտակցում է, որ օրենքում նախատեսված  միջոցներով տուժողին հասցնում է ինքնասպանության, նախատեսում է նրան կյանքից զրկելու հնարավորությունը կամ անխուսափելիությունը եւ ցանկանում է (ուղղակի դիտավորություն) կամ գիտակցաբար թույլ է տալիս այդպիսի հետեւանքների առաջացումը կամ անտարբեր վերաբերմունք է ցուցաբերում (անուղղակի դիտավորություն, См. Уголовное право России, Др.наук, профессор А.И. Рорага, 8-е издание, Москва 2016г. ст 325-326):
2.Հոդվածի 2-րդ մասում ասված է. «Նույն արարքը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ»: Հոդվածի որակավորող մասի ցանկը, կարծում եմ՝ թերի է եւ անհրաժեշտ է ընդլայնելու: Օրինակ,  Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի 2-րդ մասում, 110 հոդված, ասված է՝ նույն արարքը եթե կատարվել է. – անչափահասի կամ հանցավորի համար ակնհայտ անօգնական վիճակում գտնվող անձի, – երկու եւ ավելի անձանց նկատմամբ, – նախնական համաձայնությամբ խմբի կամ կազմակերպված խմբի կողմից, – հրապարակային ելույթով, հրապարակային տեղեկատվական կամ հեռուստակոմունիկացիոն միջոցներով, ներառյալ ինտերնետը (Դաշնային օրենք, 29 հունիսի, 2017թ.): 3.Նկատի ունենալով արարքի հասարակական վտանգավորությունը, անհրաժեշտ է խստացնել նաեւ պատժի չափը: Օրինակ՝ ՌԴ 110 հոդվածի 2-րդ մասը նախատեսում է 8-15 տարի ժամանակով ազատազրկում, իսկ մեր Քրեական օրենսգրքի 2-րդ մասով՝ մինչեւ 5 տարի ազատազրկում:
Արամ ՄԽԻԹԱՐՅԱՆ իրավաբան,
Մոսկվա «Առավոտ» օրաթերթ 14.02.2020 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր