Ես ասել եմ, որ իմ հայ ժողովրդի մեջ չունեմ թշնամի, Ես հանուն ճշմարտության եմ ապրում, բոլորն ինձ գիտեն          Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին       Զելենսկին ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց նա հասկանում է, որ երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ    

07 հուն 2018 12:22

Արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն 1 տարում, որպեսզի քաղաքական մյուս ուժերը դուրս գան ցայտնոտից. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ իրենց կարևոր խնդիրը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, որոնց հիմնական նպատակը պետք է լինի արդար ու ազատ ընտրությունների անցկացումը, ժողովրդին իշխանություն վերադարձնելը:
«Հարց է ծագում՝ ինչո՞ւ արտահերթ ընտրություններ չանցկացնել հենց հիմա: Ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև «թավշյա հեղափոխության» ոգևորությունը գտնվում է իր գագաթնակետին, և կասկած չկա, որ մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ, եթե դրանք անցկացվեն այսօր: Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ՝ կնշանակի, որ իշխանությունը փոխվել է, բովանդակությունը՝ ոչ, և նոր իշխանությանը առաջ է մղում իշխանությունը պահելու մոլուցքը: Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարում, ինչի շնորհիվ քաղաքական մյուս ուժերը դուրս կգան ցայտնոտից և ընտրական նախապատրաստություններ կտեսնեն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ Ընտրական օրենսգիրքը լրջագույն փոփոխությունների է ենթարկվելու, ամրագրվելու է ընտրությունների թափանցիկությունը: Նա հայտնեց, որ ԸՕ փոփոխություններ անցկացնելու համար ստեղծվելու է աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն խորհրդարանական, արտախորհրդարանական ուժեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր