Վարչապետն ավելի լավ խոսեց, քան ծրագիրն էր.խոստովանեք, որ նախանձում եք մեզ. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին
![](https://hayacq.com/uploads/posts/2018-08/1533631805_armen-ashotyan.jpg)
Աշոտյանի խոսքերով, ընդդիմադիր Փաշինյանը փայլուն ելույթներ է ունեցել. «Վստահ եմ, որ Դուք՝ որպես ընդդիմադիր, կերազեիք, որ որևէ կառավարություն նման ծրագիր բերեր: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչեր կանեիք: Անկեղծ խոստովանեք, որ մի քիչ նախանձում եք, որ մենք այսօր այս առիթն ունենք Ձեր փոխարեն»:
Աշոտյանը, անդրադառնալով ծրագրի բովանդակությանը, ասաց, որ ոչ մի ժամկետ, ցուցիչ չկա, դրա համար հետագայում գնահատականներ տալ չի լինի: Խոսելով ծրագրի արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածի մասին, ՀՀԿ-ական պատգամավորը հայատարեց, որ Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարությունը համահունչ չէ ծրագրում նշվածին, իսկ հարցուպատասխանի ժամանակ ասվածը համահունչ չէ մյուս երկուսին. «Սա չեմ հեգնում, ամենայն ազնվությամբ խնդրում եմ Ձեզ, տվեք արցախյան խնդրի կարգավորման այսօրվա իշխանական բանաձևը, որ մենք առաջ տանենք, գոնե ականջներիս ասեք, եթե չեք ուզում բարձրաձայնեք: Մի վտանգավոր բան կա, որը պետք է հիմա շտկվի: Մենք գիտենք, որ հակամարտությունը ծագել է ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով, ինչպե՞ս կարելի է գրել, որ կոնֆլիկտի հիմնական կողմն Արցախն է: Կարող եք գրել կողմ, բայց մի գրեք հիմնական կողմ, հանեք դա, սրբագրեք: Եղբայրական հորդոր է, հեգնանք չկա»:
Աշոտյանի խոսքերով, կառավարության վերաբերմունքն աշխատանքին պետք է լինի պատշաճ՝ անկախ նրանից, թե որքան կաշխատի այս կառավարությունը. «Ձեր առաքելությունն արտահերթ ընտրությունները չեն, դրանք Ձեր քաղաքական շահն են, նպատակը, բայց ոչ առաքելությունը»,- նշեց Աշոտյանը: