Հունվարի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ       Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են    

07 հուն 2018 21:39

Այլ երկրներում Հայաստանի որոշ դեսպաններ հետ կկանչվեն. ՀՀ վարչապետ

Այլ երկրներում Հայաստանի որոշ դեսպաններ հետ կկանչվեն. ՀՀ վարչապետԱռաջիկայում կլինեն այլ երկրներում Հայաստանի դեսպաններ, ովքեր հետ կկանչվեն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա ոչ թե նրանց աշխատանքից դժգոհության, այլ սկզբունքի հարց է: Ես մի անգամ ասել եմ, որ ոչ կադրային դիվանագետներին քաղաքական նպատակահարմարության համար դեսպան նշանակելու պրակտիկան պետք է լրջորեն վերանայվի»,-  ասաց Փաշինյանը:
Հարցին՝ Միքայել Մինասյանը մտնո՞ւմ է այն դեսպանների մեջ, ովքեր հետ են կանչվելու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Խոսքն անձերի մասին չէ, խոսքը սկզբունքների մասին է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր