Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

08 հուն 2018 10:01

«Հրապարակ». Նախագահի աշխատակազմում դժգոհում են իրենց աշխատանքային պայմաններից, փող են ուզում բյուջեից

«Հրապարակ». Նախագահի աշխատակազմում դժգոհում են իրենց աշխատանքային պայմաններից, փող են ուզում բյուջեից«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահի աշխատակազմում դժգոհում են իրենց աշխատանքային պայմաններից․ «Նախկինում եղել է հյուրատուն, ճիշտ է՝ ինչ-որ չափով վերանորոգվել է, սակայն չի վերապրոֆիլավորվել պետական աշխատանքի համար․ սաունաներ են, լողավազաններ, մարզասրահներ։ Ճաշարան չունենք, օդափոխության համակարգ չկա, բոլորով նստում ենք, այսպես ասած՝ բաց տարածքում»։
Կարո՞ղ է դժգոհություններն «ուղղված» են նրան, որ վարչապետն իր 2 «ռեզիդենցիայից» մեկը՝ Բաղրամյան 26-ը, տրամադրի ձեզ։ «Ոչ, Արմեն Սարգսյանը չի նախընտրում Բաղրամյան 26-ը, համարում է, որ այնտեղ աուրան շատ ծանր է, գտնում է, որ այստեղ աուրան լավն է, մանավանդ որ շենքը գտնվում է Մատենադարանի կողքին։ Նախագահը պարզապես ցանկանում է, որ բյուջեից փող հատկացվի շինարարության համար, որ նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր