Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

11 հուն 2018 10:17

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ պատերազմական հանցագործությունների հեղինակ. ՔԿ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացրել է կոնկրետ անուններ

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ պատերազմական հանցագործությունների հեղինակ. ՔԿ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացրել է կոնկրետ անուններ
Լույս է տեսել Հայկ Գրիգորյանի «Ռազմական հանցագործությունների քննության միջազգային իրավական հիմքերը՝ (Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության նյութերի հիման վրա)» մենագրությունը:
Ծավալուն ուսումնասիրության նյութ է դարձել Ղարաբաղյան երեսունամյա հակամարտության ողջ պատմությունը՝ միջազգային իրավական գնահատականներով: Դրանում տեղ են գտել նաև բոլորովին վերջերս՝ երկու տարի առաջ ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները, նրա կողմից գործած ռազմական հանցագործությունները:
Մասնավորապես, հեղինակը նշում է, որ 2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի զինված ուժերը՝ խախտելով հրադադարի համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացրել են ագրեսիայի լայնածավալ ակտ՝ խախտելով համաձայնագրի կողմ հանդիսացող ԼՂՀ-ի տարածքային ամբողջականությունը:
Զինվորական քննչական գլխավոր վարչության պետը փաստերով հիմնավորել է, որ ռազմական գործողությունների էքսկալացիան տեղի է ունեցել Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության ուղղակի հանձնարարությամբ եւ ղեկավարությամբ եւ մատնանշել կոնկրետ պատասխանատուների անունները։ Արցախ դեմ ագրեսիայի ժամանակ հակառակորդի առաջին բանակային կորպուսը  ղեկավարել է գեներալ-մայոր Հուսեյն-օղլի Հասանովը, երկրորդ բանակային կորպուսը՝ գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովը,706 զորամիավորումը՝ գնդապետՆարիման-օղլի Համիդովը՝ Ռելման-օղլի Ակբերովի ղեկավարած 4-րդ բանակային կորպուսի որոշ ստորաբաժանումների հետ համագործակցաբար։ Ադրբեջանական հրթիռահրետանային զորքերը գլխավորել է գեներալ-մայոր Իբրահիմ-օղլի Հուսեյնովը, հատուկ նշանակության զորքերն առաջնորդել է  գեներալ-մայոր Իզզաթ-օղլի Միրզաեւը։ Նշված զինվորականները խախտելով Արցախի հանրապետության տարածքային ամբողջականությունը, իրականացրել են ագրեսիա, որի ժամանակ կոպտորեն խախտել են միջազգային իրավունքի նորմերը՝ օգտագործելով ռազմական գործողությունների արգելված մեթոդները, այն է թիրախավորել խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները։
Գիտնական իրավաբանի գնահատմամբ՝ Ադրբեջանի զինվորականները պատերազմական հանցագործություններն իրականացրել են  համագործակցված եւ նախապես համաձայնեցված ծրագրով՝ քաղաքական իշխանության հովանավորությամբ։ Այդ մասին են վկայում նաեւ Ադրբեջան նախագահի հրամանագրերը։ Այսպես՝ Բարխուդարովը գեներալ-մայորի կոչում է ստացել Ալեւի կողմից՝ 2016 թվականի ապրիլի 19-ին՝ ապրիլի 2-ին «Լյալյա–թեփե» բարձունքը գրավելու համար, իսկ գնդապետ Համիդովին Ալեւի 20.04.16թ. հրամանագրով շնորհվել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում եւ պարգեւատրվել «Ոսկե աստղ» մեդալով։ Վերջինս, օպերատիվ-հետախուզական տեղեկությունների համաձայն, ապրիլի 2-6-ն ակտիվ մասնակցություն է ունեցել դիվերսիոն գործողությունների եւ նշված բարձունքի գրավման գործում։
Ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ոչնչացվել կամ վնասվել է 338 շենք, որոնցից 311-ը պատկանել է քաղաքացիական անձանց՝ 510902115 դրամ արժեքով, 9-ը՝ իրավաբանական անձանց՝ 35881636 դրամ արժեքով, եկեղեցական 2 կառույց՝ 573700 դրամ արժեքով, 6 կրթական հաստատություն 67048703 դրամ արժեքով, ԼՂՀ կառավարության հաշվեկշռում գտնվող 10 շենքեր՝ 18635115 դրամ արժեքով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր