Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»    

12 հուն 2018 11:47

Դատախազը մեղմացրեց Սեֆիլյանի պատժաչափը

Դատախազը մեղմացրեց Սեֆիլյանի պատժաչափըԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության Վերաքննիչ դատարանում այսօր մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը Ժիրայր Սեֆիլյանի համար 7 տարի ազատազրկում միջնորդեց, նախորդ 10,5 տարվա փոխարեն։

Վերաքննիչ բողոքի քննության իր ելույթում դատախազ Պետրոսյանը նշեց,որ երկրում իրադրության փոփոխությամբ պայմանավորված, նվազել է վտանգը, որ գործով անցնող անձինք կարող են մեղադրանքում առաջադրված գործողություններն իրականացնել. «Ուստի միջնորդում եմ, Սեֆիլյանի պատիժը մեղմացնել եւ դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով, Գեւորգ Սաֆարյանի եւ Ներսես Պողոսյանի նմատմամբ խափանման միջոց կալանքը պայմանական չկիրառել, իսկ մյուս 3 անձանց՝ Գրիգորյանի, Թոփչյանի եւ Կիրակոսյանի մասով թողնել նույնը, քանի որ վերաքննիչ բողոքում նրանց պատժաչափի կրճատման մասին հիշատակված չէ»,- իր խոսքում նշեց Պետրոսյանը։

Պաշտպան Եգորյանն էլ, խորհրդակցելով Սեֆիլյանի հետ, որոշեց հրաժարվել վերաքննիչ բողոքում ներկայացված այն միջնորդություններից, համաձայն որի պետք էր հարցաքննվեին Պավլիկ Մանուկյանը, Գարեգին Չուգասզյանը եւ Վարուժան Ավետիսյանը։


Դատարանը, լսելով կողմերին, հայտարարեց, որ վերաքննիչ բողոքի մասով դատական ակտը կհրապարակվի հունիսի 13-ին, ժամը՝ 14:00-ին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր