20:03 - Ապրիլյան պատերազմում ոտքերը կորցրած Դավիթը Մանվել Գրիգորյանին ազգի դավաճան է համարում         19:47 - Արարատում ՊՆ-ի «Ուրալ» է շրջվել      19:30 - Քաղցկեղի մասին կարելի է կռահել բերանի հոտով    

11 հուն 2018 22:12

Մուղնու դպրոցի տնօրենի ընտրությունը չկայացավ, բնակիչները փակել էին դպրոցի մուտքը.Տեսանյութ, Լուսանկարներ

 
Այսօր պետք է կայանար դպրոցի տնօրենի ընտրության մրցույթը, ինչը, սակայն տեղի չի ունեցել համայնքի բնակիչների զանգվածային բողոքի արդյունքում: Մուղնու բնակիչներին հատկապես զայրացրել է տնօրենի թեկնածու Ռիտա Թամազյանի այն հայտարարությունը, որ ինքը արդեն տնօրեն է և ինչու են իրեն մուտքը խոչընդոտում:
 
Ինչպես արդեն տեղեկացրել է Hayacq.com-ը, Ռիտա Թամազյանը Արագածոտնի մարզի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի եղբոր՝ Դավիթ Երիցյանի հարսն է և, որ Արագածոտնի մարզպետարանի կրթության վարչության պետ Մամիկոն Աբգարյանը փորձում է լծակների գործադրմամբ ամեն ինչ անել, որ Մուղնու Մ. Աշճյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն ընտրվի հենց նա:
Բնակիչները վճռական են տրամադրված և բողոքի ակցիաները կշարունակեն այնքան մինչև արդյունքի հասնեն:
Նրանք նաև նշեցին, որ եթե «զորբայությամ» ընտրվի մարզպետարանի ցանկալի թեկնածուն, ապա իրենք երեխաներին կհանեն Մուղնիի դպրոցից և կտեղափոխեն Աշտարակի կամ Կարբիի դպրոցներ:

Hayacq.com-ի տեսախցիկը ֆիքսել է, որ այնտեղ է նաև և իր աջակցությունն է հայտնել բնակիչներին, կրթության փորձագետ, ԵԼՔ խմբակցության ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:
Մուղնու դպրոցի տնօրենի ընտրությունը չկայացավ, բնակիչները  փակել էին դպրոցի մուտքը.Տեսանյութ, Լուսանկարներ
Մուղնու դպրոցի տնօրենի ընտրությունը չկայացավ, բնակիչները  փակել էին դպրոցի մուտքը.Տեսանյութ, Լուսանկարներ
Մուղնու դպրոցի տնօրենի ընտրությունը չկայացավ, բնակիչները  փակել էին դպրոցի մուտքը.Տեսանյութ, Լուսանկարներ
Մուղնու դպրոցի տնօրենի ընտրությունը չկայացավ, բնակիչները  փակել էին դպրոցի մուտքը.Տեսանյութ, Լուսանկարներ 

 

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր