Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

09 հուն 2018 21:52

Արագածոտնի մարզի Մուղնու դպրոցի տնօրենի ընտրությունը սկանդալի կիզակետում

Արագածոտնի մարզի Մուղնու դպրոցի տնօրենի ընտրությունը սկանդալի կիզակետումԱռաջիկայում՝ հունիսի 11-ին կայանալու է ՀՀ Արագածոտնի մարզի Մուղնի համայնքի  դպրոցի տնօրենի ընտրության մրցույթը: Պարզվում է այստեղ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: 
 
Մուղնու բնակիչները, Hayacq.com-ի հետ զրույցում նշեցին, վրդովված են այն հանգամանքից, որ իրենց համայնքում Արագածոտնի մարզպետարանի կրթության վարչության պետ, հայտնի դաշնակցական Մամիկոն Աբգարյանը նաև օգտվելով այն հանգամանքից, որ Արագածոտնի նորանշանակ մարզպետը դաշնակցական է, փորձում է լծակների գործադրմամբ՝ սպառնալիքներ, առանձին հանդիպումներ ընտրող կազմի հետ և այլ միջոցներով, ամեն ինչ անել, որ Մուղնու Մ. Աշճյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն ընտրվի Արագածոտնի մարզի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի եղբոր Դավիթ Երիցյանի հարսը՝ Ռիտա Թամազյանը: 
 
Մուղնեցիների միակ պահանջն այն է, որ իրենց համայնքի կրթական հաստատությունը ղեկավարի իրենց համայնքի ներկայացուցիչ, ամենակարևորը կրթական ոլորտի մասնագետ և ոչ թե իրենց իսկ խոսքով՝ աղանդավորական դպրոց անցած, դպրոցում ընդամենը լաբորանտ աշխատած անձը, որը ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի եղբոր հարսն է։
Նրանց վրդովեցնում է նաև այն հանգամանքը, որ այս նույն ոստիկանապետը այն մարդկանցից մեկն էր, որը Թավշյա հեղափոխության ժամանակ փակում էր ցուցարարների ճանապարհը և անընդատ վեճերի մեջ հայտնվում համայնքի բնակիչների հետ: 
 
Մուղնեցիները նաև բողոքում են, նշելով, որ գյուղը չունի նախակրթարան, մշակույթի տուն, միակ կրթական օջախը դպրոցն է, որ այս տարվա աշնանը կդառնա 106 տարեկան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր