Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

12 հուն 2018 10:22

«Հրապարակ».Հին դեմքեր չեն լինելու նոր կառավարությունում.Կադրային խնդիրներն էլ լուծում է Նիկոլ Փաշինյանը

«Հրապարակ».Հին դեմքեր չեն լինելու նոր կառավարությունում.Կադրային խնդիրներն էլ լուծում է Նիկոլ Փաշինյանը«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Կադրային խնդիրները նոր կառավարությունում լուծում է Նիկոլ Փաշինյանը՝ խիստ միանձնյա։ Գործընկերների ներկայացրած թեկնածուների հետ, որպես կանոն, չի համաձայնում։ Բոլորին ասել է՝ հին դեմքեր չեն լինելու նոր կառավարությունում։ Միակ «հին դեմքն» Արծվիկ Մինասյանն է, բայց ՀՅԴ-ին հաջողվել է պնդել նրա թեկնածությունը։ Վերջին շրջանում բավականին ջերմացել են Հրանտ Մարգարյան-Նիկոլ Փաշինյան հարաբերությունները»,- տեղեկացրեց ԲՀԿ-ական աղբյուրը։ «Համաձայնության կառավարության լիդերներն իրավունք չունեն, ինչպես նախկինում, իրենց նախարարներին բան «ասել», նրանք «ատվեչա» են միայն վարչապետին։ Դա է նաեւ պատճառը, որ չենք ուզում պատասխանատվություն ստանձնել կառավարության գործունեության համար»։ Իսկ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանին (Կարեն Կարապետյանի փեսային) էներգետիկայի նախարարը սկզբում կանչել ասել է՝ մնա, բայց հետո իրավիճակ է փոխվել, եւ նա ազատվել է աշխատանքից։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր