Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու , ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Ի՞նչ է հայտարարելու հաջորդ անգամ՝ թուրքական դրոշի այրման արգելո՞ւմը ապրիլի 24-ին Երևանում, թե՞ Ցեղասպանության հուշարձանի և թանգարանի փակումը    

25 սեպ 2020 12:10

Տեսանյութ.Իշխանությունը կարող է հանգիստ նստել ու սպասել հանրահավաքին․Ունենալու ենք ժողովրդի անմիջական մասնակցությամբ իշխանափոխություն

Կատարվող գործընթացներն իրական արդարադատության հետ կապ չունեն , որովհետեւ, երբ խոսում ենք արդարադատության մասին եւ դա գնահատում ենք ընտրողաբար իրականացվող արդարադատություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։


«Մյուս կողմից որեւէ ողջամիտ բացատրություն չկա, թե ինչու հարուցված քրեական գործը չի կարող իրականացվել առանց անձին ազատությունից զրկելու գործողության։ Ակնհայտ է, որ հատկապես ներկա իշխանության գործողություններում քաղաքական երանգավորմամբ իրականացվող քրեական գործերը բացահայտ են։ Ոչ թե իրավունքի գերակայությամբ արդարադատություն է, այլ՝ բացառապես իշխանության կամքով եւ քաղաքական հակառակորդների դեմ ուղղված գործողություն»,- ասաց Արծվիկ Մինասյանը։



Մինասյանն ընդգծեց, որ իրենք ոչ թե դեմ են արդարադատությանը, այլ այն պետք է իրականացվի իսկապես իրավունքի գերակայության եւ օրենքի առաջնորդության սկզբունքներով, այլ ոչ թե՝ ըստ ցանկության, ըստ իրավիճակի, հատկապես, երբ չկան համակարգային հիմքեր։


Անդրադառնալով հոկտեմբերի 8-ի հանրահավաքին՝ Մինասյանն ասաց, որ որ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները կապ չունեն այդ հանրահավաքի հետ, քանի որ հանրահավաքն ավելի վաղ էր նախատեսվում. «Ակնհայտ է, որ հոկտեմբերի 8-ի հանրահավաքը լինելու է բազմամարդ, ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը սպասում է քաղաքական խոսքի եւ գործողությունների, եւ բնական է, որ իշխանությունն, այս ամենից ելնելով, փորձելու է ձեռնարկել հնարավոր կամ անհնար բոլոր գործողությունները, որպեսզի հնարավորինս թուլացնի այդ հավաքի ուժն ու դերակատարությունը»։


Նա նշեց, որ չի կիսում իշխանության այն տեսակետը, թե հնարավոր չի լինի մոբիլիզացնել ժողովրդին. «Ժամանակը ցույց կտա։ Ոչ թե իրենց երազանքների երկիրն են կառուցում, դրա համար հասարակությունը չի գա, այլ իրենք փորձում են մանիպուլիացիաների միջոցով պահել հասարակական տրամադրությունները եւ գտնվել այն երազանքի մեջ, թե իրենք 2018 թվականի ապրիլ-մայիսի տրամադրությունների ներքո են գտնվում»։


Հարցին՝ արդյոք հանրահավաքին այլ ուժերի մասնակցություն հնարավո՞ր է, թե՞ ոչ, Մինասյանն ասաց, որ հանրահավաքը բաց է եւ որեւէ ուժի հրավեր չեն ուղարկել. «Անվանական չէ այդ հանրահավաքը, այն բաց է, հանրային է, թե ինչ կլինի հանրահավաքից հետո՝ կհնչի հանրահավաքում։ Մենք 3 քաղաքական ուժերով այս գործընթացը նախաձեռնել ենք, մենք գիտակցում ենք, որ հանրային մեծ համախմբում է պետք, հանրահավաքը այդ ամենի սկիզբն է։ Ինչ կլինի դրանից հետո՝ կհնչի հանրահավաքում եւ նաեւ կներկայացնենք  գործողությունների ճանապարհային քարտեզը։ Ի տարբերություն՝ իշխանությանը սատարող շատ ուժերի՝ մենք հրապարակային համաձայնությունների կողմնակից ենք»։


Հարցին՝ ըստ իրեն՝ Ծառուկյանն ընտրակաշառք բաժանե՞լ է, Մինասյանն ասաց, որ դժվարանում է այդ հարցին պատասխանել. «Մենք բազմիցս նախկինում հայտարարույթուններ արել ենք ու որակել ենք  ընտրակաշառքը եւ ընտրողների ձայները կեղծելը զանգվածային հանցագործություն, որի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է։ Իշխանությունը պետք է բացառի դա ու կանխի, չկանխելու դեպքում՝ պատժի, թույլ չտալու համար հետագայում  նմանատիպ հանցագործություններ»։


Հարցին՝ եթե դատարանը որոշի Ծառուկյանին կալանավորել՝ հանրահավաքը կհետաձգվի՞, Մինասյանն ասաց. «Բացարձակապես կապ չունի այդ հարցը, որովհետեւ հանրահավաքը կապված չէ իշխանության այս անօրինական գործողության հետ։ Որոշակի երանգային փոփոխություններ հնարավոր է տեղի ունենան, բայց հանրահավաքի անցկացման վրա ազդեցություն չի կարող ունենալ։ Արդեն երեկ իշխանության ներկայացուցիչներ, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում որպես քաղաքական անձինք, սկսել են պիտակավորումներ անել. դա իրենց բնորոշ արատներից է։ Իրենք թող իրենց տեղում նստած մնան եւ կտեսնեն հանրությունը կմասնակցի եւ ինչ պահանջներ կներկայացնի»։


Լրագրողը հիշեցրեց, իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունը, որ հանրահավաքին բնակչության մեծամասնությունը չի մասնակցելու, որովհետեւ 3 ուժերը վստահություն չեն ներշնչում, Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Դրա պատասխանը կա հանրահավաքը։ Եթե իշխանությունն այդքան վստահ է իր վրա, ուրեմն չպետք է փորձեր ամեն գնով խոչընդոտել։ Եթե իշխանությունն վստահ է իր վրա, ապա թող հանգիստ նստի իր տեղում, եթե մարդ չեկավ, ուրեմն իրենց ասածը ճիշտ է ստացվում։ Մենք ունենալու ենք ժողովրդի անմիջական մասնակցությամբ իշխանափոխություն. նոր որակի իշխանության ձեւավորում»։


Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընտրակաշառքի վերաբերյալ հարուցված քրեական գործը չի կարող որակել շինծու. «Եթե կա հանցագործության մասին կասկած, օրենքը պահանջում է մանրակրկիտ նախաքննություն։ Մենք ասում ենք՝ տարեք գործի քննությունը, ո՞վ էէ ձեզ խանգարում, ոչ բավարար բացատրություն եք տալիս եւ ոչ էլ ներկայացնում եք, թե Գագիկ Ծառուկյանը խոչընդոտե՞լ է, թաքնվե՞լ է. ի՞նչ է արել։ Եթե դուք մարդուն քաղաքական հայտարարություններից հետո վերցնում ու կիրառում եք այս գործիքակազմը, ենթադրվում է, որ անմիջականորեն կապված են իրար հետ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր