Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

12 հուն 2018 18:10

Եղունգի լաքի գույնը՝ բնավորության մասին

Հոգեբանները փաստում են, որ եղունգի լաքի գույնի ընտրությունը կապված է մեր ենթագիտակցության հետ, և լաքն ընտրելիս մենք չենք հիմնվում միայն զգեստապահարանի և տրամադրության վրա:
Թափանցիկ լաք - Ինքնավստահության նշան է. նախընտրում են նպատակասլաց կանայք, որոնք կարող են աշխատանքը վեր դասել անձնական կյանքից և  տնային ուրախություններից:
 
Վառ կարմիր լաք - Այս գույնը նախընտրում են այն կանայք, որոնք սիրում են շոկի ենթարկել իրենց շրջապատողներին: Բացի այդ՝  վառ կարմիր լաք սովորաբար օգտագործում են գեղեցիկ սեռի զրուցասեր և ազատամիտ ներկայացուցիչները: 

Վառ վարդագույն լաք - Ռոմանտիկության և քիչ հասունության նշան է:  Ինչպես նաև, այս գույնի լաք նախընտրող կանայք կախված են ուրիշների կարծիքից: 

Գունատ վարդագույն լաք- Նախատեսված է պահպանողականների համար. այս գույնին նախապատվություն են տալիս հագիստ, զուսպ և հուսալի կանայք:

Դեղին լաք - Հետաքրքրասեր, անմիջական և էքսպերիմենտների սիրահար կանանց համար է:  

Նարնջագույն լաք - Կենսուրախության և անկեղծության նշան է:

Երկնագույն լաք - Ենթադրում է երազկոտություն և զգայունություն. այս գույնի լաք օգտագործող կանայք շատ նվիրված են իրենց կողակիցներին:

Կանաչ լաք - Զգաստ և խոհուն կանանց համար է, որոնց ձգում է հարմարավետությունն ու  կյանքի չափված ռիթմը:

Սև- Բնորոշ է իշխող և բարդույթներից զերծ անհատականություններին:

Բազմերանգ- Եղունգների բազմերանգ հարդարումը վկայում է այն մասին, որ տվյալ կինը դեռևս ինքն իրեն փնտրելու փուլում է:

Լաքի բացակայությունը խոսում է ստեղծագործ լինելու և ինքնաբավության մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր