Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

14 հուն 2018 19:40

Ռուսաստանն ու Հայաստանը շատ ընդհանուր ազգային շահեր ունեն. Փաշինյան. տեսանյութ

Ռուս-հայկական հարաբերությունները զարգանում են համակարգված սցենարով՝ վստահորեն եւ դինամիկ: Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Մեդվեդեւը շնորհավորեց Փաշինյանին հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ նշել, որ ուրախ է փոխադարձ ծանոթության համար: «Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն է, եւ մենք միասին ձգտում ենք ինտեգրացիոն միավորման. միասին համագործակցում եք ՀԱՊԿ-ի հետ եւ զարգանում ենք համակարգված սցենարով, համակարգում ենք մեր զարգացումը սոցիալական, տնտեսական եւ այլ բնագավառներում», - նշեց Մեդվեդեւը՝ ընդգծելով, որ երկու երկրների կառավարությունները պետք է ձգտեն փոխադարձ հարաբերությունների հետագա զարգացմանը:
Մեդվեդեւի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները զարգանում են վստահորեն եւ դինամիկ: «Դա, իհարկե, պայմանավորված է ԵԱՏՀ-ում մեր համագործակցությամբ: Սա նաեւ պայմանավորված է այն հանգամանքով, որ ձեր տնտեսությունը վերջին ժամանակներում լավ ցուցանիշներ է ցույց տալիս, մեր տնտեսությունը եւս զարգանում է: Սա, իհարկե, փոխադարձ համագործակցության արդյունքն է»,- ասաց նա: ՌԴ վարչապետը հիշեցրեց, որ անցյալ տարվա հոկտեմբերին նա այցելել էր Հայաստան, եւ այդ ժամանակ մի շարք շավ պայմանագրեր էին ստորագրվել: Այս առումով նա կարծիք հայտնեց, որ թե՛ ռուսական, թե՛ հայկական կառավարությունը «պետք է գործադրեն բոլոր ջանքերը դրանք իրականացնելու համար»:
Փաշինյանն իր հերթին շնորհավորեց Ռուսաստանի կառավարության ղեկավարին Աշխարհի գավաթի մեկնարկի կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց ռուսական թիմին: «Կարելի է ասել, որ մեր հարաբերությունները դինամիկ են զարգանում: Մեր հարաբերությունները միշտ առանձնահատուկ են եղել, դրանք այդպիսին էլ կմնան: Ես դրանում չեմ կասկածում եւ վստահ եմ, որ մեր հարաբերությունները կզարգանան նաեւ տնտեսական առումով»,- ասաց Փաշինյանը: Նա նաեւ նշեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը շատ ընդհանուր ազգային շահեր ունեն, ինչը, իր կարծիքով, լավ հիմք է «արդյունավետ եւ դինամիկ աշխատանքի» տրամադրվելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր