Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են          Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային       էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք    

19 հուն 2018 13:28

Ազգային ժողովը կողմ քվեարկեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

Ազգային ժողովը կողմ քվեարկեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանըԱզգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ կողմ քվեարկեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը:Քվեարկության արդյունքները ներկայացրեց Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը:
Քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր: Կողմ է քվեարկել 81, դեմ՝ 3 պատգամավոր 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ից ձերբակալված է: Իրականացված խուզարկություններով Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա փաստացի տիրապետության տակ գտնվող առանձնատներում, ավտոմեքենաներում, շենքերում, շինություններում կատարվել են 6 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են 26 նռնակ, 19 հակատանկային ականանետ, տրոիլային 12 պայթաղյուս, ավելի քան 17.000 տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ ռազմամթերք ու հրազեն: Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 71.760.000 ՀՀ դրամ, 80.000 ԱՄՆ դոլար, 67.350 եվրո, 246.500 ուկրաինական արժույթ:
Բացի այդ, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի և Էջմիածին քաղաքի համապատասխան հասցեներում գտնվող շինություններում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 33 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ «Ռոյս Ռոլս», «Տոյոտա Լանդ Կրաուզեր», «Մերսեդես», «Համմեռ»,  «Ռենջ ռովեռ սուպերչարջ», ինչպես նաև խորհրդային արտադրության՝ նաև կոլեկցիոն ավտոմեքենաներ, այդ թվում՝ զինվորական նշանակության տրանսպորտային միջոցներ:
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի համապատասխան հասցեում կատարված խուզարկությամբ՝ կենդանիներ պահելու համար առանձնացված հատվածում հայտնաբերվել են, Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Շիրակի մարզի Ախուրյանի, Երևանի մի քանի և Էջմիածնի դպրոցների աշակերտների և ուսուցիչների կողմից հավաքագրված գումարներով ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված 2 հազար 67 տարա խտացրած կաթ, 160 հատ մսի պահածո, 44 հատ բանջարեղենի պահածո, 33 հատ ձեթ, 9 պարկ և 60 տուփ մակարոն, 14 տուփ թեյ, հիգիենայի պարագաներ, դեղորայք, զինվորական նախշերով պայուսակներ, տուփերով ներքնաշոր:
Պահածոների, խտացրած կաթի տուփերի միջից և արկղերի վրա հայտնաբերվել են «Իմ քաջ զինվոր» վերտառությամբ աշակերտների գրառումներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր