10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

20 հուն 2018 18:20

Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջնագծում. Արմեն Գրիգորյան

Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջնագծում. Արմեն ԳրիգորյանՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակին: Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում նա նշել է, որ նախորդ շաբաթ ՀՀ վարչապետի գլխավորությամբ Հայաստանից պատվիրակություն էր մեկնել Արցախ:  Նպատակներից մեկն առաջնագծում իրավիճակին ծանոթանալն էր:

«Կարելի է ասել մնացյալ ժամանակների հետ համեմատ իրավիճակը շատ բաներով չի տարբերվում: Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջնագծում, որին ամբողջովին հետևում է Արցախի պաշտպանության բանակը՝ թույլ չտալու այնպիսի գործողություններ, որոնք կարող են սրել իրավիճակը:
 
Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ լարվածությունը որոշ չափով ավելացել է, անհանգստություն ունենք»,-  ասաց Արմեն Գրիգորյանը:
Նա ընդգծեց, որ պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը և հստակորեն կատարում իր առջև դրված խնդիրները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր