Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

21 հուն 2018 13:00

Բանկերը կներեն անհուսալի ճանաչված վարկերի տույժերն ու տուգանքները

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 79 կողմ քվեարկությամբ:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է նաև առևտրային բանկերին ֆիզիկական անձանց հնարավորություն տալ՝ առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու, ներել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները: Առաջարկվում է ֆիզիկական անձանց համար իրականացնել համաներում գույքի օտարման գործարքներից առաջացող ԱԱՀ-ի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների մասով, որպեսզի օրենքի ընդունումից սկսած 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր