ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

04 մար 2020 12:05

Հակառակորդի նախահարձակ գործողություններից տուժած զինծառայողները կփոխհատուցվեն. ԱԺ-ն ընդունեց 13 օրինագիծ

ԱԺ-ն ընդունեց 13 օրինագիծ։ Ստորև ներկայացվում են այսօր կատարված աշխատանքները՝

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն,
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 111 կողմ, 1 ձեռնպահ ձայներով,
Կառավարության ներկայացրած «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին և կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց միաձայն,
Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցն ընդունվեց 113 կողմ ձայներով,
Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունվեց 93 կողմ, 12 ձեռնպահ ձայներով,
Կառավարության ներկայացրած վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Քրեական օրենսգրքում օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 112 կողմ ձայներով,
Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց 114 կողմ ձայներով,
«Իմ քայլի» պատգամավորների ներկայացրած «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցի քվեարկությունից առաջ նախագծի հեղինակ Արտակ Մանուկյանն առաջարկեց դեմ քվեարկել, որպեսզի նախագիծը վերադառնա առաջին ընթերցման ռեժիմ՝ շտկումներ կատարելու համար: Նախագիծը չընդունվեց 15 կողմ, 88 դեմ, 10 ձեռնպահ ձայներով, այն վերադարձավ առաջարկությունների ընդունման փուլ,
Կառավարության ներկայացրած «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստակամության ապահովման ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ընդունվեց 114 կողմ ձայներով,
Կառավարության ներկայացրած «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցն ընդունվեց 113 կողմ ձայներով,
Կառավարության ներկայացրած «Նյութական պահուստի» մասին հարցը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 114 կողմ ձայներով,
Կառավարության ներկայացրած «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 113 կողմ ձայներով,
Կառավարության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 11 կողմ ձայներով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր