Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում       ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրшվունքների կտրուկ վատթшրացմшն իրավիճակը    

21 հուն 2018 18:16

Սեփական աչքերով եմ տեսել՝ Նազիկի շանը կերակրելու համար էլ սոված զինվորների աչքի առաջ ոչխար էին մորթում

Նախկին լրագրող Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ էլ պայթում եմ, որ մանվելի մասին խոսելիս անընդհատ նշում են՝ «դե բայց ինքը փառավոր մարտական ուղի է անցել»…

Սեփական աչքերով եմ տեսել ես այդ «փառավոր մարտական ուղին» 1993 թ. հունվարին Մարտակերտի ճակատում, երբ որպես «Երկիր» թերթի թղթակից իր կորպուսի դիրքերում էի ու նորակոչիկ զինվորների սովն ու զորանոցները կերած ոջիլն ու զորանոցի գերեզմանային ցուրտն եմ տեսել այն պայմաններում, երբ մանվելը, նազիկն ու իրենց նազիր վեզիրները, որոնք զինվորների սադիստ դահիճներն էին, ոչ միայն անձամբ երբեք ոչ մի մարտի չէին մասնակցում, այլև առանձին շենքում ապրում, կուշտուկուռ ու ըստ պահանջի սնվում էին ու դեռ Նազիկի ՇԱՆը կերակրելու համար էլ սոված զինվորների աչքի առաջ ոչխար էին մորթում…Իսկ սոված, ոջիլի մեջ կորած ու հունվարյան սառնամանիքին ցնցոտիներով 18-20 տարեկան երեխեքը պետք է Աստված կանչեին, որ թշնամու դիակ գտնեին՝ վրայից կոշիկներ կամ տաք բաճկոն հանելու համար։
Ու երբ այդ մասին գրեցի «Երկիր»թերթում, պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը զանգել էր խմբագրին, թե իրեն (ինձ) գնդակահարելու է պետական գաղտնիքներ հրապարակելու համար (պարզվում էր զինվորների հանդեպ մանվելի սադիզմն ու հանցագործությունները պետական գաղտնիք են)

Ղարաբաղի տարածք ոտք դրած ամեն մեկը չէ, որ «փառավոր մարտական ուղի» է ունեցել։
Մարադյոր թալանչի մանվելին նորմալ երկրում «այդ փառավոր մարտական ուղու» համար կգնդակահարեին պատերազմական ժամանակների օրենքներով, ոչ թե մեդալներ ու կոչումներ կտային…»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր