Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

26 հուն 2018 20:30

Կարեն Կարապետյանի ծրագիրն ԱԱԾ-ում

Կարեն Կարապետյանի ծրագիրն ԱԱԾ-ումԿարեն Կարապետյանը կլքի ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ դա փախուստ չէ, այլ Կարապետյանը պարզապես նոր իրավիճակում քանի որ չի զբաղվում աշխույժ քաղաքականությամբ, նպատակահարմար չի գտնում զբաղեցնել այդ պաշտոնը: Իսկ արձագանքելով հարցին, որ Կարապետյանը ՀՀԿ նախընտրական դեմքն էր, ասել է, թե Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին ՀԱԿ-ի դեմք էր, բայց հետո ստեղծեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը:
Արդյոք ՀՀԿ խոսնակը ակնարկել է, որ Կարեն Կարապետյանն էլ իր կուսակցությունն է ստեղծելու: Կարեն Կարապետյանն այդ ցանկությունն ունեցել է միշտ, անգամ այն ժամանակ, երբ մտնում էր ՀՀԿ: Կարապետյանն այդ առիթով հայտարարեց, թե առանց քաղաքական ուժի չէր լինի, նորը բացելու ժամանակ չկար, իսկ ՀՀԿ-ից բացի էլ այլ տարբերակ չկա, եթե իշխող ուժը ՀՀԿ-ն է:
Հիմա Կարեն Կարապետյանը նոր կուսակցություն ստեղծելու ժամանակ ունի, ֆինանսներ նույնպես, եթե իհարկե չկա որեւէ կոռուպցիոն մեխանիզմի մեջ, որին կարող է հասնել ԱԱԾ-ն: Բայց ունի՞ այժմ կուսակցություն ստեղծելու ցանկություն Կարապետյանը: Ի՞նչ պետք է անի դրանով, հատկապես ապրիլի 25-ից հետո, երբ կատարեց թերեւս իր կյանքի ամենամեծ քաղաքական սխալը, որոշելով ի վերջո քաղաքականությամբ զբաղվել ամենաանհարմար պահին, երբ հենց այդ ժամանակ չէր կարելի եւ պետք չէր անել դա: Կամ, ավելի շուտ, պետք էր քաղաքականությամբ զբաղվել իշխանությունը թողնելու, ոչ թե պահելու միջոցով:
ՀՀԿ խոսնակն ասում է, որ Կարապետյանը ներկայումս աշխույժ քաղաքականության մեջ չէ, դրա համար թողնում է կուսակցական այդ պաշտոնը: Իսկ ե՞րբ է Կարեն Կարապետյանը եղել աշխույժ քաղաքականության մեջ: Նա եկավ իբրեւ մենեջեր, մնաց իբրեւ մենեջեր, եւ միայն իբրեւ քաղաքական գործիչ հեռացավ՝ թիթեռի կյանքով, քաղաքական գործիչ լինելով ընդամենը մեկ օր:
Բայց, իր հետքը Կարեն Կարապետյանը թողեց, համենայն դեպս առայժմ՝ Երեւանի փողոցներում դեռ փակցված են մեծ վահանակները՝ «Աղբի տեղը աղբամանում է», Կարապետյանի Մաքուր Հայաստան ծրագիրը: Այժմ իհարկե այդ ծրագիրը այլ, փոխաբերական, կամ գուցե թե բուն, թե փոխաբերական իմաստով իրականացնում են ԱԱԾ-ն ու ոստիկանությունը: Իսկ Կարեն Կարապետյանին հազիվ թե հաջողվի «մաքրվել» ապրիլի 25-ի վրիպումից: Այնպես որ, եթե նա չի ցանկանում վերադառնալ Ռուսաստան մենեջերական աշխատանքի, կամ օրինակ մեկնել Արցախ ու մշակել այն 200 հեկտար նռան այգին, որի մասին հայտարարել էր դեռ վարչապետի պաշտոնում, ապա նա կարող է մտածել ոչ թե կուսակցություն, այլ քաղաքական դպրոց բացելու մասին, որտեղ իր սխալների վրա կարող են սովորել ապագա քաղաքական եւ պետական գործիչները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր