Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց          Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը       ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար    

28 հուն 2018 18:40

Պուտինը և Թրամփը հուլիսի 16-ին հանդիպում կանցկացնեն Հելսինկիում

Պուտինը և Թրամփը հուլիսի 16-ին հանդիպում կանցկացնեն ՀելսինկիումՌուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
 
«Ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան, հուլիսի 16-ին Հելսինկիում կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ «բանակցությունների ընթացքում նկատի Է առնվում քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ միջազգային օրակարգի հրատապ հարցերը»:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախօրյակին հայտնել Է, որ Թրամփի հետ Պուտինի հանդիպումը կլինի դեմ առ դեմ եւ կտեւի մի քանի ժամ, շեշտը կդրվի երկկողմ հարաբերությունների, Սիրիայի եւ զինաթափման հարցերի վրա: Կրեմլում նաեւ չեն բացառում, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահները հանդիպման արդյունքներով կարող են ընդունել համատեղ հայտարարություն, որը կվերաբերի երկկողմ հարաբերություններին եւ միջազգային ասպարեզում համատեղ գործողություններին: Նշվել Է, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախաշեմին կարող են հանդիպել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Մայք Փոմպեոն: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր