Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի մոտ լարվում է, հատուկ ջոկատայինները ցրում են հանրահավաքի մասնակիցներին       Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ    

29 հուն 2018 13:17

Արյան վատ շրջանառությունը` առողջական լուրջ խնդիրների հետևանք

Արյան վատ շրջանառությունը` առողջական լուրջ խնդիրների հետևանքԱրյան վատ շրջանառությունը կարող է առողջական տարբեր խնդիրների հետևանք լինել: Բարդանալու դեպքում արյան վատ շրջանառությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, այդ պատճառով կարևոր է ժամանակին ախտորոշել խնդիրը՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Fithacker.ru-ն ներկայացրել է նշաններ, որոնք վկայում են արյան վատ շրջանառության մասին:
Վերջույթների թմրածություն: Արյան վատ շրջանառության դեպքում անհրաժեշտ քանակով արյուն չի հասնում օրգաններին և ուղեղին: Արդյունքում՝ վերջույթները հաճախ են թմրում:
Երակների վարիկոզ լայնացում: Երբ արյունը բավարար արագությամբ չի շարժվում, երակներում ճնշումը կարող է մեծանալ՝ երակներին ստիպելով մեծանալ, մգանալ:
 

Սառը վերջույթներ: Արյան շրջանառությունը կարևոր դեր ունի նաև մարմնի ջերմաստիճանի կարգավորման հարցում: Երբ բավարար քանակով արյուն չի հասնում ձեռքերին և ոտքերին, դրանք գրեթե միշտ սառն են լինում:
Ոտքերի այտուցվածություն: Արյան շրջանառության խնդիրները կարող են հանգեցնել ոտքերի հատվածում հեղուկի կուտակման: Այս խնդրի դեպքում կարող է օգնել ոտքերը որոշ ժամանակ վեր պահելը:
Դանդաղ ապաքինում: Արյան վատ շրջանառության դեպքում իմունային համակարգը չի կարողանում արդյունավետ աշխատել: Խնդրի առկայության դեպքում մարդը կարող է հաճախ հիվանդանալ, իսկ վնասվածքների ապաքինման համար երկար ժամանակ կպահանջվի:
Էրեկցիայի խանգարումներ: Արյան շրջանառության խանգարման դեպքում նկատվում են նաև էրեկցիայի խանգարումներ: Այս դեպքում ևս բժշկական միջամտություն է պահանջվում:
Մշտական հոգնածություն: Երբ ուղեղին անհրաժեշտ քանակով թթվածին չի հասնում, այն նորմալ չի կարողանում աշխատել: Մկանների աշխատանքը ևս դժվարանում է: Այս ամենը հանգեցնում է թուլության և հոգնածության մշտական զգացման:
Ճնշում կրծքավանդակում: Անհրաժեշտ քանակով թթվածնի բացակայության դեպքում տուժում է սրտի աշխատանքը: Դա կարող է հանգեցնել ցավի, ծանրության, ճնշման զգացման կրծքավանդակի հատվածում:
Մաշկի գունատություն: Եվս մեկ խնդիր, որի պատճառն արյան վատ շրջանառությունն է: Խնդիրը կարող է կարգավորվել սննդակարգ բավարար քանակով երկաթ ներառելու դեպքում:
Անբացատրելի մազաթափություն: Եթե առկա չեն այլ առողջական խնդիրներ, սակայն մազաթափությունը շարունակվում է, հարկավոր է ուշադրություն դարձնել արյան շրջանառությանը: Փորձեք գլխամաշկը մերսել ձիթապտղի յուղով: Դա կօգնի մեծացնել արյան հոսքը, ամրացնել մազարմատները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր