Տեսանյութ.Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի          Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը       Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

30 հուն 2018 09:46

«Ժամանակ».ԱԺ երեք պատգամավորներ կարող են զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից եւ կալանավորվել

«Ժամանակ».ԱԺ  երեք պատգամավորներ կարող են զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից եւ կալանավորվել
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանի ներկայիս կազմը կարող է թարմացվել, եթե հանրապետության դատախազը կրկին գա խորհրդարան եւ եւս մի քանի պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցով միջնորդություն ներկայացնի:
Տեղեկություններ կան, որ գլխավոր դատախազությունում նախապատրաստվող նյութերի հիման վրա ԱԺ առնվազն երեք պատգամավորներ կարող են զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից եւ կալանավորվել:
Խոսքը ԱԺ նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի եւ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մասին է:
Դատախազության հաջորդ հերոսը` Իշխան Զաքարյանը, «Ծառուկյան» դաշինքից է: Իշխան Զաքարյանը տեւական ժամանակ եղել է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր