Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

27 հուն 2018 22:14

Հորդորում եմ Զաքարյանին ու իր փաստաբանին հերյուրանքներ ու ստեր չտարածել, այլ խոսել փաստերով

Ներկայացնում ենք նաև իրավական հարցերի շուրջ հարցազրույցը  Գրիգոր Գրիգորյանի փաստաբան Սամվել Սիմոնյանի հետ: 
-Պարոն Սիմոնյան ինչո՞ւ է Աշոտ Զաքարյանը Գրիգոր Գրիգորյանին մեղադրում իր սեփականությունը խլելու մեջ և որն է ի սկզբանե խնդրի էությունը։
-Հուսով եմ, որ Զաքարյանը և նրա փաստաբանն ուշադիր կկարդան մեր մեկնաբանությունները և դրանից կկատարեն համապատասխան հետևություններ, և կհրաժարվեն իրենց մտացածին ձևակերպումներից՝ հանրությանը մոլորեցնելու և դատարանների վրա անհիմն ճնշումներ զործադրելու մոտեցումներից։
Մինչ հարցին անդրադառնալը, կցանկանայի ներկայացնել խնդրի նախապատմությունը, որը կայանում է նրանում, որ Աշոտ Զաքարյանն իրեն և կոջը՝ Հասմիկ Հովսեփյանին պատկանող «Վայք Գրուպ» ՓԲ ընկերության կազմում սկսում են կառուցել «Արփա» ՓՀԷԿ-ը բանկից ստացված վարկով, որի ապահովման համար գրավադնում են «Արփա» ՓՀԷԿ-ը այգիներ և այլ գույք։ Երբ ՀԷԿ-ի կառուցման համար տրամադրված վարկի առաջին տրանշը սպառվում է ՀԷԿ-ի կառուցումը շարունակելու համար դիմում են բանկին վարկի մյուս մասը տրամադրելու նպատակով, սակայն բանկը մերժում է մյուս տրանշի տրամադրումը: «Արփա» ՓՀԷԿ-ը 30 տոկոս կառուցված վիճակում բանկը հրաժարվում է մնացած գումարները տրամադրելուց: Ընդ որում, մերժում է ստանում, քանի որ առաջին տրանշի գումարների որոշ մասը ծախսված է լինում ոչ ՀԷԿ-ի վրա, ինչի մասին Գ. Գրիգորյանը իմացել է հետագայում: Այսինքն, տրամադրված 1.6 մլն դոլարի վարկից ՀԷԿ-ի վրա ծախսվել է մոտ դրա կեսը, և քանի որ ՀԷԿ-ը նույնպես գրավադրված է լինում բանկում, բանկը, գիտակցելով, որ եթե Զաքարյանը տրամադրված վարկը ՀԷԿ-ի վրա չի ծախսում, ապա ապագայում խնդիր կառաջանա վարկը հետ ստանալու առումով և վարկավորումը դադարեցնում է: Ստեղծված իրավիճակում Աշոտ Զաքարյանը և կինը կանգնում են փաստի առջև, մասնավորապես. «Արփա» ՓՀԷԿ-ը կիսակառույց վիճակում լինելով հանդերձ չի աշխատում և եկամուտներ չի ստեղծում, մյուս կողմից ահռելի վարկային բեռն ու տոկոսները։ Խնդրի միակ լուծումը շուտափույթ ֆինանսական միջոցներ գտնելն ու ՀԷԿ-ի կառուցումը շարունակելն էր, սակայն Ա. Զաքարյանը և Հասմիկ Հովսեփյանը նման հնարավորություն չունեին: Բացի դա, եթե այդ հարցը արագ կերպով լուծում չստանար, ապա Ա. Զաքարյանը և Հասմիկ Հովսեփյանը վարկի դիմաց գրավադրված ողջ գույքը կկորցնեին: Այդ իրավիճակում Աշոտ Զաքարյանը կնոջ հետ որոշում է «Վայք Գրուպ» ՓԲԸ-ի կազմից   առանձնացնել «Ափա Էներգիա» ՍՊԸ-ն` «Արփա» ՓՀԷԿ-ով, գտնել ներդնող, ով պատրաստ կլինի ներդնել 1.2 մլն դոլար և շարունակել աշխատանքները: 
Այդ նպատակով Ա. Ջաքարյանն ու կինը «Վայք Գրուպ» ՓԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով են գումարում և որոշում են «Վայք Գրուպ» ՓԲԸ-ն առանձնացման ճանապարհով վերակազմակերպել։ Այսինքն «Վայք Գրուպ» ՓԲԸ-ից առանձնացնում են «Արփա էներգիա» ՍՊԸ-ն, որի կազմի մեջ մտցնում են Արփա ՓՀէԿ–ը, իսկ «Վայք Գրուպ» ՓԲԸ-ն շարունակում է մնալ վերջիններիս։ Աշոտ Զաքարյանը ներդրող գտնելու համար դիմում է տարբեր մարդկանց, որոնք ըստ մեր տեղեկությունների չեն համաձայնում մտնել նշված բիզնեսի մեջ։
Ա. Զաքարյանը դիմում է Գրիգոր Գրիգորյանին առաջարկելով, գնել «Արփա էներգիա» ԱՊԸ-ի 50 տոկոսը, և կատարել համապատասխան ներդրումներ՝ «Արփա» ՓՀԷԿ–ը ավարտին հասցնելու համար։ Գ. Գրիգորյանը 1.2 մլն դոլարը բանկային փոխանցմամբ վճարում է «Արփա Էներգիա» ՍՊԸ-ին և նույնիսկ ժամանակ էլ չի լինում աուդիտի ենթարկելու «Արփա էներգիա» ԱՊԸ-ին: 
Նշեմ, որ Աշոտ Ջաքարյանն իր կողմից վաճառքի հանված բաժնեմասերի 50 տոկոսը գրավոր առաջարկել է կնոջը՝ Հասմիկ Հովեփյանին, քանի որ այդպես է պահանջում օրենքը։ Այսինքն ՍՊԸ-ի մյուս մասնակիցները նախապատվության իրավունք ունեն նույն պայմաններով ձեռք բերել մյուս մասնակցի կողմից վաճառքի հանված բաժնեմասերը: Ծանուցման մեջ հստակ նշվել է, որ Աշոտ Զաքարյանը մտադիր է «Արփա էներգիա» ՍՊԸ-ում իրեն պատկանող ընկերության կանոնադրական կապիտալի 50 տոկոսը կազմող բաժնեմասերը 73,000 ՀՀ դրամ արժեքով վաճառել ՌԴ քաղաքացի Գրիգոր Գրիգորյանին և առաջարկել է կնոջը՝ Հասմիկ Հովսեփյանին, որ եթե վերջինս ցանկություն ունի, ապա կարող է իրականացնել իր նախապատվության իրավունքը և գնել իր կողմից վաճառքի հանված բաժնեմասերը նույն պայմաններով։ Տեղեկացրել է նան, որ սույն գրությունը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում նախապատվության իրավունքն իրականացնելու վերաբերյալ գրություն չուղարկելու դեպքում դրանք կարող են նույն պայմաններով օտարվել Գ. Գրիգորյանին։ Այսինքն Հասմիկ Հովսեփյանը ազատ կարող էր 73,000 ՀՀ դրամով գնել Աշոտ Զաքարյանի 50 տոկոս բաժնեմասերը, առավել ևս, որ դա առանձնապես մեծ գումար չէ: Չնայած 73,000 ՀՀ դրամ արժեքին Հասմիկ Հովսեփյանը ձեռք չի բերում վաճառքի հանված բաժնեմասերը և դրա վերաբերյալ բոլոր փաստաթղթերը առկա են: 15.01.2013 թվականին Գրիգոր Գրիգորյանի Աշոտ Զաքարյանի և Հասմիկ Հովսեփյանի միջև կնքվում է բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր, ըստ որի Աշոտ Զաքարյանը «Արփա էներգիա» ԱՊ ընկերության բաժնեմասերի 50 տոկոսն օտարում է Գրիգոր Գրիգորյանին։
-Իսկապե՞ս ՀԷԿ-ի արժեքը կազմում է շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար, որը պնդում են իրենք։ Այդ դեպքում ինչո՞ւ Հասմիկ Հովսեփյանը 73,000 ՀՀ դրամով չգնեց վաճառքի հանված 50 տոկոս բաժնեմասերը: 
-Նախ ասեմ, որ ՀԷԿ-ը ոչ թե 5 կամ 6 միլիոն ԱՄՆ դոլար, այլ իրականում մոտ  3-ից 3.5 միլիոն ԱՄՆ դոլարի արժեք ունի, սակայն Գրիգոր Գրիգորյանը գնել է ոչ թե ՀԷԿ-ը, այլ «Արփա Էներգիա» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասերը: Տարբերությունը կայանում է նրանում, որ «Արփա» ՓՀԷԿ-ը գույք է, իսկ «Արփա Էներգիա» ՍՊԸ-ն ընկերություն: Այլ կերպ ասած, եթե ընկերությունն ունի 1 մլն ԱՄՆ դոլար գումար, սակայն հաշվեկշռում ունի 2 մլն ԱՄՆ դոլարի պարտք, ապա ընկերությունը փաստացի ունի 1 մլն ԱՄՆ դոլար: Հիշում եք հայտնի անեկդոտը, «երբ հարցնում են մարդուն, ինչ կաներ, եթե 1 մլն ԱՄՆ դոլար փող ունենար, պատասխանում է, որ պարտքերը կտար: Մյուս հարցին, թե բա մնացածը, պատասխանում է, որ մնացածը թող սպասեն»: Այսինքն «Արփա Էներգիա» ՍՊԸ-ն թեև իր կազմում ունի շուրջ 3.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ գույք` «Արփա» ՓՀԷԿ-ը, սակայն դրա հետ մեկտեղ ունի,  նաև շուրջ 5.7 մլն ԱՄՆ դոլար պարտք հետևաբար ամենակոպիտ հաշվարկներով «Արփա Էներգիա» ՍՊԸ-ն արժեր 2.2 մլն ԱՄՆ դոլար: Իհարկե գործարքի պահին «Արփա» ՓՀԷկ-ը կիսակառույց էր և չարժեր այդքան գումար, մյուս կողմից էլ այդ պահի դրությամբ էլ դրա վրա դեռևս ծախսված չէր 3.5 մլն ԱՄՆ դոլար և յուրացված չէր շուրջ 2.2 մլն ԱՄՆ դոլար, սակայն արդեն իսկ պարզ էր որ ծախսերը ուռճացված են ցույց տրվել, իրականում դրանց խոշոր մասն ըստ իմ վստահորդի յուրացվել է Ա. Զաքարյանի կողմից: 
Նորից եմ կրկնում, Գրիգորյանը «Արփա» ՓՀէԿ–ը չի գնել, այլ գնել է «Արփա էներգիա» ՄՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը: Եթե Ա. Զաքարյանը ե նրա փաստաբանը համարում են, որ օրենքի պահանջներով կնքված և ստորագրված գործարքով 50 տոկոս բաժնեմաս ձեռք բերելը դա խլել է, ուրեմն այս աշխարհի երեսին ով գործարք է կնքել նա խլել է ինչ որ բան: 
Բացի այդ այստեղ խնդիրը ոչ թե 73 000 ՀՀ դրամով բաժնեմասի վաճառքն էր, այլ 1.2 մլն ԱՄՆ դոլար ներդնելը, որը իրենք այդ պահին չեն ունեցել: Վերոգրյալով ես արձանագրեցի թե ինչպիսի պայմաններում, ում նախաձեռնությամբ և որ իրավունքի ուժով է Գ.Գրիզորյանը դարձել «Արփա էներգիա» ՍՊԸ ընկերության 50% բաժնետեր, քանի, որ նշված փաստարկներն առանցքային նշանակություն ունեին խնդրո առարկայի բացահայտման համար, և հենց դրանք են, որ Զաքարյանի կողմից ներկայացվում են խեղթյուրված տեսքով։
-Այդ դեպքում ինչո՞ւ է Աշոտ Զաքարյանը պնդում, որ իրենից խլել են այդ 50%-ը։ Նա նաև խոսում է 24% խլված բաժնեմասից։
-Թե ինչու է պնդում, դա ես չեմ կարող ասել, հավանաբար նախ պետք է Աշոտ Զաքարյանին հարցնել, թե ինչ է հասկանում խլել ասելով: Ես նշեցի, որ Գրիգորյանը օրենքով նախատեսված կարգով պայմանագիր է կնքել և պայմանագրով ձեռք է բերել 50 տոկոս բաժնեմասերը, որը գնելուց հրաժարվել էր կինը` Հասմիկ Հովսեփյանը: Ավելին, այն ինչ հիմա Զաքարյանի կողմից շահարկվում է արդեն իսկ արժանացել է համապատասխան իրավական գնահատականի, մասնավորապես Զաքարյանը 2013 թվականին դիմել է դատարան բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու կամ լուծելու այլընտրանքային պահանջով,  և դատարանի օրինական ուժի մեջ  մտած վճռով վերջինիս հայցը մերժվել է ակնհայտ անհիմն լինելու հիմքով/քաղաքացիական զործ ԵԿԴ/2051/02/13։ 
Նշեմ, որ ամբողջ խնդիրը Ա. Զաքարյանի և  Գ.Գրիգորյանի միջև ծագել է այն ժամանակ, երբ Գրիգոր Գրիգորյանը հասկանալով, որ խոշոր յուրացումներ են կատարվել Ա. Զաքարյանից պահանջել է հաշվետվություններ ներկայացնել ՀԷԿ-ի վրա կատարված ծախսումների վերաբերյալ: Ըստ իմ վստահորդի Աշոտ Զաքարյանը չէր կարող այդ հաշվետվությունները ներկայացնել ամբողջությամբ և հիմնավորված, քանի որ այդ փողերով ձեռք էր բերել ջիփ մեքենա 2 տուն ԱՄՆ-ում և շատ ու շատ գույքեր, և այդ գումարները, որոնցով Ա. Զաքարյանը ձեռք է բերել անձնական գույք ամբողջությամբ «Արփա Էներգիա» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունն է, այսինքն «Արփա Էներգիա» ՍՊԸ-ն մարում է Աշոտ Զաքարյանի համար գնված տների և մեքենաների գումարները: 
Ինչ վերաբերվում է Զաքարյանի այն պնդմանը, որ իրենից խլել են նան ՀԷԿ–ի 24% բաժնեմասերը, ապա այն ոչ միայն չի համապատասխանում առկա իրողությանը, այլ նաև դուրս է բանական ենթագիտակցությունից քանի, որ Գրիգորյանն իրենից ոչինչ չի խլել և դրա կարիքն էլ չուներ:
Ինչ է տեղի ունեցել իրականում, «Արփա» ՓՀԷԿ-ը պետք է ունենար երկրորդ տուրբին, որը հավելյալ եկամուտներ կբերեր ընկերությանը, ինչն իր հերթին կօգներ վարկի մարմանը, բացի այդ դա նախատեսված էր նախագծով, և ամեն տարի ստիպված էին վճարել տուգանքներ, քանի որ այդ մասով խախտում էին թույլ տրվել: Այդ պայմաններում բաժնետերերով բանակցություններ են վարել այդ հարցը լուծելու համար: Գումարներ էիր անհրաժեշտ, մինչդեռ Ա. Զաքարյանը որպես բաժնետեր չի համաձայնվել ներդրում կատարելու միջոցով գնել երկրորդ տուրբին գեներատորը և մոնտաժել այն: Խնդիրը կայանում էր նրանում, որ բանկը պատասխանել էր որ վարկը, այդ թվում խնդրո` առարկա տուրբինի գումարը ինքն արդեն իսկ տրամադրել է «Արփա Էներգիա» ՍՊԸ-ին և զարմանում է, որ այն տեղադրված չէ: Ստիպված «Արփա Էներգիա» ՍՊ ընկերության 25.06.2016 թվականի արտահերթ ժողովի թիվ 2016/07/25 արձանագրությամբ հաստատված որոշումով կատարվել է կանոնադրական կապիտալի ավելացում, որի նպատակ էր ապահովել «Արփա-էներգիա» ՍՊ ընկերության   բնական գործունեության շարունակականությանը, որը պայմանավորված էր երկրորդ տուրբինի տեղադրաման անհրաժեշտությամբ, ինչի մասին հստակ տեղյակ էր նան Զաքարյանը։ Մասնակիցները գումարները ներդրեցին, բացառությամբ Ա. Զաքարյանի, որի հաշվին ձեռք բերվեց և մոնտաժվեց երկրորդ տուրբինը: Բնականաբար տեղի ունեցավ հետևյալը «Արփա Էներգիա» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը մոտ 146,000 ՀՀ դրամ էր, այն ներդրել էին Ա. Զաքարյանը և Հասմիկ Հովսեփյանը: Հետագայում 50 տոկոս գնելուց հետո 73,000 ՀՀ դրամը Գ. Գրիգորյանինն էր իսկ մյուս 73,000 ՀՀ դրամը մյուսներինը: Հետագայում Ա. Զաքարյանը և Հասմիկ Հովսեփյանը իրենց բաժնեմասի մի մասը շուրջ 25 տոկոսը վաճառել են այլ անձի, իրենք շարունակելով մնալ 25 տոկոսի բաժնետեր, որը հավասար է շուրջ 36,500 ՀՀ դրամի: Այսինքն 36,500 ՀՀ դրամը, որը իրենց ներդումն է 146,000 ՀՀ դրամ կանոնադրական կապիտալի պայմաններում կազմում է 25 տոկոս: Այսինքն տվյալ պարագայում տոկոսը արտացոլում է իրենց ներդրած գումարի չափը ընդհանուր գումարի մեջ: Նշեցի, որ կանոնադրական կապիտալը ավելացվել է, սակայն Ա, Զաքարյանը և Հ. Հովսեփյանը իրենց հասանելիք ներդրումները չեն կատարել, ինչը կազմում էր մոտ 10 մլն ՀՀ դրամ: Եթե վերջիններս որպես բաժնետերեր ներդրում կատարեին իրենց հասանելիքի չափով, ապա որևէ տոկոս չէր փոփոխվի և կմնար նույնությամբ: Ինչ վերաբերում է նոր հաշվարկին, բնականաբար այն կատարվել է արդեն հիմք ընդունելով ավելացված կաննադրական կապիտալի հիման վրա, այսինքն արդեն որոշվել է ոչ թե այն, թե քանի տոկոս է կազմում 146 000 ՀՀ դրամի մեջ Աշոտ Զաքարյանի և Հասմիկ Հովսեփյանի 36,500 ՀՀ դրամը, այլ ավելացված գումարի մեջ, քանի տոկոս է կազմում Աշոտ Զաքարյանի և Հասմիկ Հովսեփյանի 36,500 ՀՀ դրամը: Այսինքն Ա. Զաքարյանի և Հասմիկ Հովսեփյանի 36,500 ՀՀ դրամը ոչ մի տեղ էլ չի կորել, այն գտնվում է այնտեղ որտեղ որ պետք է լինի, պարզապես նրանց 35,600 ՀՀ դրամի ներդրումը տոկոսային առումով նվազել է ընդհանուրի մեջ, քանի որ իրենք չեն մասնակցել կանոնադրական կապիտալի ավելացմանը: 
Այսինքն տվյալ դեպքում, խոսք չի կարող լինել 50 կամ 24 տոկոս բաժնեմասերը խլելու մասին, քանի որ 50 տոկոսը գնվել է հենց Ա. Զաքարյանից, իսկ 24 տոկոսը, որը իրենից ներկայացնում է 36,500 ՀՀ դրամ գտնվում է կանոնադրական կապիտալում և ոչ ոք մեղավոր չէ, որ Աշոտ Զաքարյանը և նրա կինը չկատարեցին իրեց պարտավորությունը և ներդրում չկատարեցին, քանի որ 36,500 ՀՀ դրամը 146,000 ՀՀ դրամի 25 տոկոսն է, իսկ օրինակ 30 մլն դրամի մեջ մեկ տոկոսն է: 
՞նչ ինկատի ունեք։
-Նկատի ունեմ այն, որ ըստ իմ վստահորդի, Ա. Զաքարյանը «Արփա Էներգիա» ՍՊԸ-ի ծախսերի ուռճացման պատճառով հասցրել են նրան, որ ցույց է տրվել, որ ծախսվել է 5.7 մլն դոլար, այն էլ այն պարագայում, երբ այդ ողջ   գումարը կազմված է եղել վարկից և փոխառությունից: Այսինքն «Արփա Էներգիա» ՍՊԸ-ի անունով տրված վարկերի մի խոշոր մաս անօրինական կարգով և չհիմնավորված ծախսեր կատարելով վճարել են Աշոտ Զաքարյանին և կնոջը պատկանող «Վայք Գրուպ» ՓԲԸ-ին իբրև թե տրակտորների ամսեկան ծառայության վճարներ, այն դեպքում երբ վճարված գումարը մեկուկես անգամ գերազանցել է տրակտորի արժեքը: Մեկ այլ դրվագ. Աշոտ Զաքարյանը տնօրեն եղած ժամանակ «Արփա Էներգիա» ՍՊԸ-ի դրամարկղից ստացել է առհաշիվ գումարներ և չի վերադարձրել և ծախսերը հիմնավորող փաստաթղթեր չի բերել հաշվապահական ձևակերպումներ կատարելու համար: Ընկերությունը դիմել է դատարան այդ գումարները բռնագանձելու համար դատարանը երեք ատյաններում բավարարել է հայցը այն գումարների մասով, որոնցով որ ելքի դրամարկղի օրդերները առկա են եղել: Կատարողական թերթը ներկայացրել են կատարման, որպեսզի Աշոտ Զաքարյանից փաստացի բռնագանձվի հափշտակված գումարները: Վերջինս այդ խնդիրը հանրությանը մատուցում է, որ իբրև թե Գրիգորյանը մտադիր է խլել նրա տունը, մինչդեռ  ընկերությունն է հետ պահանջում դրանք: Էլ չեմ ասում, որ Ա. Զաքարյանի կողմից նախադեպը չունեցող հայց է ներկայացվել դատարան, որ պարտավորեցնեն ընկերությանը Աշոտ Զաքարյանի կողմից ընկերությունից առանց իրավական հիմքերի կանխիկացված գումարների մասով հաշվապահական ձևակերպումներ կատարելու վերաբերյալ: 
Ցավոք սրտի Զաքարյանի ու նրա փաստաբանի խոսքերի և գործողությունների մեջ ակնհայտ դրսևորվում են շանտաժի միջոցով ճնշումներ գործադրելու եղանակները, կասկածելի հայտարարություններ անելը, վերացական, մտացածին և անպատասխանատու խոսքեր ասելը։ Իրավապահ մարմինների անվանարկումները, և պաշտոնատար անձանց անուններ տալը, վախի և կասկածի մթնոլորտ ստեղծելը, ինչպես նաև ստեղծված քաղաքական իրավիճակը նեղ անձնակաև շահերի համար օգտագործելը, այս պահին իրենց ընտրած մարտավարությունն է, որը չի հաջողվելու քանի, որ այդ մոտեցումն ազնիվ չէ ու դա որևէ անձի, առավել ևս իրավաբանին վայել չէ, ու հեղինակություն չի կարող բերել, նման վարքագիծ ուևեցող մարդկաևց համար։
Անհրաժեշտ է փաստել մի շարք էական հանգամանքներ, որոնց վերջիներս իրենց հայտարարություններում, որևէ կերպ չեն ուզում անդրադառնալ, քանի որ դրանց մասին խոսելու դեպքում իրենց ասածները կդառնան անիմաստ, իսկ «ունեզարկվածի» կամ «զոհի» մտացածին կերպարը, որով փորձ է արվում մոլորություն կամ շփոթմունք առաջացել մարդկանց մոտ ընդամենն այս պահին օգտագործվող էժանագին հնարք է, որն իրականությունից հեռու է։ Աշոտ Զաքարյանր չի խոսում նան ՀԷԿ–ում տնօրեն եղած ժամանակահատվածում կատարած ինքնիրավչությունների և ապօրինությունների մասին, մասնավորապես արհեստական կնքված փոխառությունների մասին, երբ ինքն իր հետ անփող փոխառության պայմանագրեր էր կնքում և հետո գումարներ կանխիկացնում։ Ի դեպ մեր օրերում բացահայտվում են այսպիսի սխեմաներ, երբ ընկերության տնօրենները ֆինանսկան միջոցների յուրացումն օրինականացնում են անփող փոխառության պայմանագրերով, և իր ժամանակի մեջ այս մեխանիզմի կնքահայրերից մեկը նաև Զաքարյանն էր։
-Աշոտ Զաքարյանը զբաղեցրել է ընկերության տնօրենի պաշտոնը։ ճի՞շտ հասկացանք։
-Այո Զաքարյանը 15.02.2013 թվականին կնքված աշխատանքային պայմանագրով մեկ տարի ժամկետով պետք է զբաղեցներ ընկերության տնօրենի պաշտոնը, մինչդեռ իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտից հետո էլ շարունակել է պաշտոնավարել։ Ստեղծված իրավիճակում մենք դիմել ենք դատարան տնօրեն (Ա. Զաքարյանի) լիզորությունները դատական կարգով դադարեցնելու պահանջով, քանի որ նախ լրացել էր ժամկետը, և ամենակարևորը, որ վերջինս տեղեկություններ չէր տրամադրում ֆինանսական ծախսերի վերաբերյալ։ Ընկերության մասնակից Գրիգորյանի պահանջները ժողովներ հրավիրելու և որոշակի հարցերով բացատրություններ տալու, մասնավորապես ֆինանսական չարաշահումների վերաբերյալ, Զաքարյանի կողմից անտեսվում էին։ Իսկ երբ, հրավիրում էր ժողովներ կնոջ՝ Հասմիկ Հովսեփյանի հետ միասին չէր ներկայանում ժողովներին հայտարարելով, որ դա իրենց իրավունքն է, իսկ ժողովները իրավազոր (քվորում ունեցող) չէին կարող լինել քանի որ մյուս 50 տոկոս մասնակցի ներկայությունն անհրաժեշտ էր։ Այդ ամենի մասին բազմաթիվ անգամ գրավոր կարգով դիմել ենք և գրագրությունները պահպանված են։ ԱՎԴ3/0024/02/14 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած ակտով Աշոտ Զաքարյանի լիազորությունները դադարեցվելուց և նոր տնօրեն նշանակվելուց հետո ի հայտ եկան ինքնիրավչության տարբեր դրսևորումներ։
Հետագայում գումարների ծախսումների արդյունավետության հետ կապված խնդիրները հասկանալու համար Գրիգորյանը որպես Ընկերության սեփականատեր փորձել է հասկանալ պատճառները, ե պարզվել է, որ օրինակ միաժամանակ Աշոտ Զաքարյանը լինելով և «Արփա էներգիա» ԱՊԸ-ի տնօրեն և «Վայք Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն երկու կազմակերպությունների միջև պայմանագիր է կնքել և «Արփա Էներգիա» ՍՊԸ-ից որտեղ ինքը և կինը 50 տոկոս բաժնետեր են եղել  «Վայք Գրուպ» ՓԲԸ-ին, որտեղ իրենք 100 տոկոս բաժնետեր են եղել, վճարել է ամսեկան 8000 ԱՄՆ դոլար տրակտորների ծառայության գումար այն դեպքում երբ տրակտորի գինը արժեցել է 5 հազար ԱՄՆ դոլար: Ըստ իմ վստահորդի, սա նախադեպը չունեցող ուղղակի խաբկանք է և նշանակում է, որ Ա. Զաքարյանը հենց ՀԷԿ-ի շինարարության ընթացքում խոշոր գումարներ է հափշտակել: Ստացվում է, Աշոտ Զաքարյանը չի սպասել, որ ՀԷԿ-ը աշխատի մինչև 2023թ-ը մարի պարտքերը, որից հետո նոր որոշ եկամուտներ ստանա: 
-Այսինքն ինքն իր բիզնեսից հափշտակել է, մի քիչ անհասկանալի է: 
-Դա կիսով չափ է եղել իրենը: Իսկ այն կազմակերպությանը, որին վճարել է ամբողջությամբ է եղել իրենը: 
Մեկ այլ օրինակ, որի մասին հպանցիկ նշեցի` Ա. Զաքարյանը, ընկերության դրամարկղից կանխիկ եղանակով ստացել է շուրջ 50 մլն դրամ գումարներ ( մի մասի դրամարկղի ելքի օրդերները առկա են) և այդ գումարների վերաբերյալ որևէ տեղեկություններ չկան։ Պահանջել ենք գումարները, ասել է, որ ծախսել է «Արփա» ՓՀԷԿ–ի վրա, պահանջել ենք փաստաթղթեր, որպեսզի համապատասխան հաշվապահական ձևակերպումներ կատարենք չի ևերկայացրել, քանի որ չունի փաստաթղթեր։ Դիմել ենք դատարան այդ գումարները Աշոտ Զաքարյանից բռնագանձելու պահանջով։ Որպես ապացույց ներկայացնեմ, որ Զաքարյանը ՀԷԿ-ից տարբեր ժամանկահատվածևերում առ հաշիվ մեծ գումարներ է կանխիկացրել իբրև թե ՀԷԿ–ի շիևարարությաև համար, միևչդեռ առկա չէ դրաևց ծախսման հիմքերը, նշվածի վերաբերյալ նույնպես առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով վճռվել է Զաքարյանից բռնագանձել 34.393.600 ՀՀ դրամ /քաղաքացիական գործ ԱՎԴ/2754/02/16, որպես ընկերություևից առհաշիվ կանխիկացրած և չվերադարձված գումարներ։ Նույն գործի քննության ժամանակ Զաքարյանր չի կարողացել փաստացի հիմնավորել թե որտեղ է ծախսել վերը նշված գումարները, և ինչ նպատակևերով են դրանք օգտագործվել։ «Արփա էներգիա» ԱՊԸ-ի օգտին գումարներ բռնագանձելու կատարողական թերթը ներկայացվել է կատարման։ Հասկանալով, որ անխուսափելի է անձնական գույքերը բռնագանձելու գործընթացը Հասմիկ Հովսեփյանը հանկարծ հիշել է, որ այդ տանը համասեփականատեր է և Աշոտ Զաքարյանի դեմ արհեստական հայց է հարուցել։ Փաստաբանական հնարք են օգտագործել, որպեսզի տան նկատմամբ համասեփականատեր ճանաչվի և մասամբ վիժեցվի «Արփա էներզիա» ԱՊԸ-ի օգտին գումարների վերադարձը, այսինքն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարվի։  
-Աշոտ Զաքարյանը նաև հնչեցնում է բավականին հայտնի պաշտոնատար աձանց անուններ։ Նրանք որքանով առընչություն ունեն այս գործի հետ։
-Զաքարյանի կողմից մարդկանց անուներ են հնչեցվում, որոնք ոչ փաստական և ոչ էլ իրավակաև առումով որևէ կապ չունեն և չէին էլ կարող ունենալ իր կողմից ներկայացվածի հետ։
Անթույլատրելի   է   նաև, այն   որ բարերարի տարիներ շարունակ Արցախում   կատարած բարեգործությունների արդյունքում երկրի ղեկավարի կողմից արժանացած ընդունելությունը, շահարկվի նեղ անձնական նպատակների և դիմացինին վարկաբեկելու համար։ 
Հորդորում եմ Զաքարյանին ու իր փաստաբանին, ընդունել իրողությունը, և նմանօրինակ էժանագին ճնշումներ չփորձել բանեցել, որոնք անթույլատրելի են։ Հերյուրանքներ ու ստեր չտարածեն, քանի որ դրանք հետագայում կարժանան հենց իրենց վկայակոչած մարմինների կողմից համապատասխան իրավական գնահատականների, և որքան շուտ հասկանան դա, այնքան հարցերը կլուծվեն բացառապես իրավական դաշտում։
Հետևաբար Զաքարյանի կողմից ազնիվ կլիներ խոսել նաև վերը նշվածի մասին, և այլոց անուների անվանակման փոխարեն ներկայացներ նաև իր շահերի համար «պայքարող» հին ժամանակների չինովնիկների ու հանցագործ աշխարհի մանր ու մեծ ներկայացուցիչների մասին, որոնք     տարբեր      ժամանակահատվածներում      հանդես      են      եկել     որպես      Զաքարյանի հովանավորյալներ,   և   այս   իմաստով   առնազն   ազնիվ   չէ   մոլորեցնել   մարդկանց, հագնելով «ազնվագույն» մարդու կերպար և հանրությանը ներկայանալ «զոհի» կերպարով։ 
Միաժամանակ խոսքս ուղղում եմ լրատվամիջոցներին, որպեսզի օբյեկտիվ ու փաստարկված տեղեկատվության փոխարեն, չսպասարկեն ու տարածեն որևէ մեկի նեղ անձնական խեղաթյուրված ու շահադիտական դրսևորումները, չդառնան գործիք ստի և մոլորության տարածման համար։ Իրենց կողմից ճիշտ կլինի միակողմանի տեղեկատվություն տարածելու փոխարեն լսեն երկու կողմին էլ, առավել ևս որ զործին առնչվում են մի շարք դատական պրոցեսներ, թողնենք որ այս ամենին տրվի համապատասխան իրավական գնահատական:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր