Կաթողիկոսը երբեք չի ընդդիմացել անարդարություններին եւ գավազանը խփելով գետնին ասել, թե այսինչ բանը անարդար է. տեսանյութ

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգն Բ-ն նախօրեին ուղերձ էր հղել, որում նաև անդրադարձ էր կատարել իր դեմ անցկացվող բողոքի ակցիաներին: Նա, դիմելով հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին, հորդորել էր բողոքի ակցիա չանել հունիսի 30-ին: «Հայրապետի հորդորն ու խնդրանքն է, որպեսզի եկեղեցու մեր սպասավորներն՝ իրենց հավատացյալներով, վերապահ գտնվեն և զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից:
Մեր հորդորն է, որ այդ նվիրական օրը, երբ եկեղեցին տոնում է 12 առաքյալների տոնը, մեր ժողովրդի զավակներն անցկացնեն հավատքով»,- ասել էր Գարեգին Բ-ն: