Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

02 հուլ 2018 11:07

Ահա ինչպես է Նախիջևանում հայկական կողմի արձակած կրակի արդյունքում այրվում ադրբեջանական դիրքը. այժմ իրավիճակը համեմատաբար հանգիստ է. տեսանյութ

Ահա  ինչպես է Նախիջևանում հայկական կողմի արձակած կրակի արդյունքում այրվում ադրբեջանական դիրքը. այժմ  իրավիճակը համեմատաբար հանգիստ է. տեսանյութՀունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,-ասվում է գրառման մեջ:
Նախիջևանի հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին  նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը.
«Վերջին միջադեպից հետո կրակոցներ եղել են, սակայն ներկայում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել:
Իսկ ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Ասատրյանը գրել էր, որ Նախիջևանում ադրբեջանական կողմի նոր դիրքը վերահսկվում է ՀՀ ԶՈւ կառուցած նոր դիրքերի կողմից:
«Ադրբեջանական կողմը օգտագործում է մոլորեցնող կադրեր, և դիրքը իրականում չի կարող վերահսկել գյուղը (հայկական Արենի գյուղը-խմբ)։ Կոնկրետ այս դիրքից Արենին շատ ավելի հեռու է, քան փորձում է ներկայացնել ադրբեջանական կողմը իր տեսանյութերի օգնությամբ։ Հայակական բանակի վերահսկողության տակ կան ավելի մոտ գտնվող ու ավելի խիտ բնակեցված բնակավայրեր, իսկ ադրբեջանական կողմը հույս ունեմ այդ բնակավայրերը չի դնի կործանման վտանգի տակ», - գրել է նա՝ հավելելով, որ տարածքը, որտեղ դիրքավորվել են ադրբեջանցի զինվորները, նախկինում ևս եղել է իրենցը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր