Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

06 հուլ 2018 20:01

Գրիգոր Գրիգորյանի պատասխանը Աշոտ Զաքարյանի զրպարտանքներին և հերյուրանքներին

Վայք քաղաքի բնակիչ Աշոտ Զաքարյանը և նրա փաստաբան Տիգրան Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցների միջոցով անդրադառնալով Վայոց ձորի մարզի «Արփա» փոքր ՀԷԿ–ի խնդրին՝ փորձել են ստի և կեղծիքի միջոցով մոլորեցնել լրատվամիջոցներին և հանրությանը, ինչպես նաև շահարկել և զրպարտել գործարար Գրիգոր Գրիգորյանի անունը:
 
Ներկայացնում ենք «Արփա» փոքր ՀԷԿ-ի ներկայիս սեփականատերից մեկի, գործարար Գրիգոր Գրիգորյանի պատասխանը՝ հերքումը:
Աշոտ Զաքարյանի և փաստաբանի կողմից ներկայացվածն ամբողջությամբ հիմնված է ստի և ցինիզմի վրա, բարձրաձայնում են մարդկանց անուններ, որոնք ընդհանրապես կապ չունեն և նույնիսկ տեղյակ չեն նշված հարցերից: 
Բնականաբար, հասկանալի է, որ նրանք, բարձր պաշտոնատար անձանց անուններ հնչեցնելով՝ փորձում են լսելի դառնալ և հարցին հնչեղություն հաղորդել՝ հնարավորինս մեծ լսարան ապահովելու համար։ Ցինիզմով ու շանտաժով Զաքարյանը փորձում է քողարկել իր կողմից «Արփա» ՓՀԷԿ–ում կատարված յուրացումներն ու պատճառված վնասները, իր տնօրինության ժամանակահատվածում իր իսկ կողմից կնքված կեղծ փոխառության պայմանագրերը և ընկերության դրամարկղից կանխիկացրած շուրջ 50 մլն ՀՀ դրամի յուրացումները և բազմաթիվ ինքնիրավչությունները, ինչն իրենց մոտ չի ստացվի, քանի որ միևնուն է՝ վաղ թե ուշ, Զաքարյանը օրենքի ողջ խստությամբ պետք է պատասխան տա վերը նշված հանցանքների համար։ Առավել ևս վերը նշվածի վերաբերյալ առկա են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, մինչդեռ Զաքարյանը փորձում է հորինվացքներով, շանտաժով և ցինիզմով իրեն հանրությանը ներկայացնել որպես զոհ կամ ունեզրկված, խուսափելու համար հետագա պատասխանատվությունից:
 
Նրանք ներկայիս քաղաքական իրավիճակի ընկալման լուրջ խնդիր ունեն, որը շահարկում են իրենց անձնական ստահոդ շահերի համար, իսկ գործարարի անունը շահարկելու և զրպարտելու համար իրենք դեռ օրենքի առաջ պատասխան պետք է տան։
Իսկ «ունեզրկված գործարարիե» կերպարը դա Աշոտ Զաքարյանի մտացածին երևակայության արդյունքն է, որն իրականությունից շատ հեռու է, քանի որ նա իր տեսակով երբևէ չի եղել և չէր էլ կարող լինել գործարար, ուստի ունեզրկված լինելու մասին խոսք լինել անգամ չի կարող։
Չհիմնավորված և հորինված լուրեր տարածելով, օգտագործելով հայտնի մարդկանց անուններ՝ Զաքարյանը դարձել է ոչ թե ունեզուրկ, այլ պատվազուրկ։
Զաքարյանի հեթական շանտաժն ու ցինիզմը դրսևորվում է նաև ՀՀ գլխավոր դատախազության առջև իր թիմակիցներով ակցիա անցկացնելու վերաբերյալ հայտարարությամբ, որի վերաբերյալ կասեմ, որ ինչ թիմակիցներ, Աշոտ Զաքարյանի նման մարդիկ չունեն և չեն էլ կարող ունենալ թիմակիցներ։ Իր ստի և շանտաժի թիմակիցներն են՝ կինը, ծառայությունից խուսափած որդին և վճարովի փաստաբանը։
 
Կցանկանայի հստակեցնել, որ ես ձեռք եմ բերել ոչ թե «Արփա» ՓՀԷԿ-ի բաժնեմասերը, այլ «Արփաէներգիա»ՍՊԸ-ի՝ հենց Զաքարյանի խնդրանքով, քանի որ վերջինս սննկացման եզրին էր հայտնվել իր իսկ կատարած ինքնիրավչությունների արդյունքում։ Ինչ վերաբերվում է ընկերությունում Զաքարյանի կողմից սեփական միջոցների ներդրմանը, ապա նա ոչ մի լումա չի էլ փորձել ներդնել ընկերությունում, քանի որ իմաստազուրկ կլիներ գումարներ դնել, ապա յուրացնել դրանք։
Ընկերության բաժնետեր դարձել եմ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ և օրենքով նախատեսված կարգով, ինչի օրինականության հարցը Աշոտ
 
Զաքարյանի կողմից դատական կարգով վիճարկվել է դեռևս 2013թ-ին, և դրա վերաբերյալ դատարաններն իրենց դիրքորոշումը թիվ ԵԿԴ/2051/02/13 քաղաքացիական գործով արդեն հայտնել են, իսկ վերջնական որոշումը կայացվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, որով ճանաչվել է իմ՝ «Արփաէներգիա» ՍՊԸ-ում բաժնետեր լինելու օրինականությունը։ Նշված գործով Զաքարյանը դատարանից խնդրել էր անվավեր ճանաչել կամ լուծել բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը, որով ես դարձել էի ընկերության 50 տոկոս բաժնետերը, և դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով Զաքարյանի հայցն ամբողջությամբ մերժվել է ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
 
Զաքարյանի կողմից ազնիվ կլիներ խոսել նաև վերը նշվածի մասին և այլոց անուների անվանակման փոխարեն ներկայացներ իր շահերի համար «պայքարողների» մասին, որոնք տարբեր ժամանակահատվածներում հանդես են եկել որպես Զաքարյանի հովանավորներ, և այս իմաստով առնազն ազնիվ չէ մոլորեցնել մարդկանց՝ հագնելով «ազնվագույն» մարդու կերպար և հանրությանը ներկայանալ «զոհի» կերպարով։
 
Այնպես որ, ճիշտ կլինի Աշոտ Զաքարյանը և փաստաբանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ներկայացնեն իրենց հոգեկան առողջության (Մեղսունակության) վերաբերյալ տեղեկանքներ համապատասխան բուժհաստատություններից, (ինչը նաև ես եմ պահանջում) և դա կօգնի, որ լրատվամիջոցները ստիպված չտարածեն միակողմանի, ոչ հավաստի տեղեկատվություն։
 
Միաժամանակ խոսքս ուղղում եմ լրատվամիջոցներին, որպեսզի օբյեկտիվ ու փաստարկված տեղեկատվության փոխարեն չսպասարկեն ու տարածեն որևէ մեկի նեղ անձնական խեղաթյուրված ու շահադիտական դրսևորումները, չդառնան գործիք ստի և մոլորության տարածման համար։ Իրենց կողմից ճիշտ կլինի միակողմանի տեղեկատվություն տարածելու փոխարեն ներկայացնեն երկու կողմին էլ՝ առավել ևս, որ գործին առնչվում են մի շարք դատական պրոցեսներ:
 
Հարգանքով` Գրիգոր Գրիգորյան
 
Հիշեցնենք, որ Hayacq.com-ը խնդիրը պարզաբանելու համար զրուցել էր գործարար Գրիգոր Գրիգորյանի և նրա փաստաբան Սամվել Սիմոնյանի հետ՝ հարցազրույցները ներկայացնում ենք հետևյալ հղումներով.
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր