18:25 - Երևանի Ստեփան Շահումյանի անվան դպրոցի տնօրենը խոշոր գումար չափի է յուրացրել         18:10 - Նարեկ Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը      17:55 - Հայտնի է փորձագիտական կենտրոնում փլուզումից մահացած աշխատակցի ինքնությունը    

03 հուլ 2018 15:53

Այս տարի Վարդավառը կնշվի հուլիսի 8-ին. Տեսանյութ

Այս տարի Վարդավառը կնշվի հուլիսի 8-ին. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը և  Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը խոսեցին Վարդավառի տոնի  և ժողովրդական ավանդույթների մասին:
Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ եւ Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է լեռ աղոթելու։ Տապից ու հոգնամությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արեւի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են եւ ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքի։Այստեղից տոնի անունը «Քրիստոսի Պայծառակերպության» կամ «Քրիստոսի Այլակերպության» տոն։
Այս տարի Վարդավառը նշվելու է հուլիսի 8-ին:
Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով` հուլիսի 8-ի առավոտյան Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվելու է տոնական պատարագ, իսկ Վարդավառի նախորդ օրը` հուլիսի 7-ին ԱՀԹ երիտասարդաց միության անդամները կազմակերպելու են Նախատոնակ, որի ընթացքում նշելու են Վարդավառը:
Ըստ Սվետլանա Պողոսյանի վարդավառի տոնը եւս մեկ հնարավորություն է, որպեսզի մարդիկ հավաքվեն եւ պարտադիր այցելում են սրբավայրեր, կատարում զոհաբերություններ, այսինքն` լավ հնարավորություն է մեկտեղվելու եւ հացկերույթ անելու համար.«Ինձ շատ է դուր եկել, որ մեր ուխտավայրերում տեղի է ունեցել քննարկում`հայանպաստ դեպքերի, երեւույթների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում նույնիսկ հանգանակություններ են կատարել: Տոնը շատ մեծ դերակատարություն ունի եւ խնդիրն այն է, որ մարդուն իսկապես բարձրացնի»,-նշեց ազգագրագետը:




loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր