Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց          Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը       ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար    

05 հուլ 2018 13:39

Ինչ դերակատարում է ունեցել Մանվել Գրիգորյանը 1996 թվականի սեպտեմբերի 25-ի դեպքերի ժամանակ.տեսանյութ

Ինչ դերակատարում է ունեցել Մանվել Գրիգորյանը 1996 թվականի սեպտեմբերի 25-ի դեպքերի ժամանակ.տեսանյութ1996 թվականի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունները Հայաստանի Հանրապետության առաջին կեղծված ընտրություններն էին, որոնք հիմք հանդիսացան հետագա կեղծիքների համար։
Նախագահի հիմնական հավակնորդներն էին Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը։ Ըստ պաշտոնական թվերի Լևոն Տեր-Պետրոսյանը ուներ ձայների 51.75%-ը իսկ Վազգեն Մանուկյանը՝ 41.29%-ը։ Սակայն ժողովուրդը համոզված էր, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են և Վազգեն Մանուկյանը ընտրվել է երկրի նախագահ։
1996-ի սեպտեմբերի 25-ին ժողովուրդը հավաքվել էր Ազատության հրապարակում: Հանրահավաքները շարունակվում էին արդեն երրորդ օրը:
Վազգեն Մանուկյանը իր ելույթում նշել էր․
«Հիմա որոշվում է, թե պետությունը ինչ ճանապարհով է գնալու: Եթե անօրինական իշխանություն եղավ, դա դառնում է ավանդույթ և նույն ձևով շարունակվելու է»:
ժողովուրդը «Վազգեն, նախագահ» վանկարկումներով, Ազատության հրապարակից Բաղրամյան պողոտայով շարժվեց դեպի ԿԸՀ, որը գտնվում էր խորհրդարանի շենքում: Ժամը 18-ի սահմաններում Ազգային ժողովի դիմաց հավաքվել էին հազարավոր ցուցարարներ, որոնք կողմ էին վճռական գործողությունների:
Այդ օրերի ժողովրդական ընդվզումը ճնշվեց։
Սա մի մի տեսանյութ է, որում Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը խոսում են այն մասին թե ինչ դերակատարում է ունեցել Մանվել Գրիգորյանը այդ օրերին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր