Մшհացած զինվnրի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող          Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին, մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն       Զինծшռայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է    

05 հուլ 2018 14:14

ԱԱԾ քրեական գործ է հարուցել Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից զենք, թմրանյութեր պահելու փաստով

ԱԱԾ քրեական գործ է հարուցել Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից զենք, թմրանյութեր պահելու փաստով«Փաստինֆո»-ի տեղեկություններով, ՀՀ Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդին՝ Նարեկ Սարգսյանը, ևս հայտնվել է իրավապահների տեսադաշտում:
Նախօրեին Ալեքսանդր Սարգսյանի տանը ժամեր շարունակ խուզարկություն կատարելուց հետո ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել այս անգամ զենք զինամթերքի ապօրինի ձեռքբերման և պահելու ինչպես նաև թմրանյութերի փաստով:
Նարեկ Սարգսյանը կասկածվում է ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու մեջ, բացի այդ տեղեկություններ կան, որ նրա կողմից խոշոր չափերով թմրամիջոցներ են ձեռքբերվել իրացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Սարգսյանների բնակարանում կատարված խուզարկությունից հետո Ալեքսանդր Սարգսյանը և նրա որդի Հայկ Սարգսյանը բերման ենթարկվեցին: Վերջինս ներկայացվել է Քննչական կոմիտե եւ նա կասկածվում է սպանության փորձի մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր