Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

16 օգոս 2023 14:30

Վարձակալված հյուրանոցային համարը ծառայեցվել է որպես թմրամիջոցների պատրաստման, իրացման նպատակով փաթեթավորման տարածք

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի շարք անձանց կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023թ. մարտի 14-ին` ժամը 23:30-ին, Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվել էր Երեւան քաղաքի 39-ամյա բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էին թվով 3 փաթեթ՝ 1.056 գրամ քաշով «մեթամֆետամին», մանր չափերի՝ ընդհանուրը 0,6 գրամ քաշով «տետրահիդրոկաինաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոցներ,ինչպես նաեւ՝ անշեղբ, հարվածող-ջարդող կռփազենք։


Իրականացված վարութային եւ ապացուցողական մեծածավալ գործողությունների, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էին քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ. տվյալներ էին ստացվել՝ թմրամիջոցների իրացմամբ զբաղվող հանցավոր շղթայի եւս երկու մասնակցի, նրանց գտնվելու վայրի մասին:


ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամեր անց Երեւան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում հայտնաբերվել եւ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, ձերբակալել էին Երեւանի եւ Արմավիրի մարզի՝ 1984թ. ծնված երկու տղամարդ:


Նախաքննությամբ պարզվել էր, որ վերջիններս, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք էին բերել եւ պահել առաձնապես խոշոր չափերի՝ 15,8166 գրամ քաշով «Մեթամֆետամին», խոշոր չափերի՝ ընդհանուր 0.735 գրամ քաշով «Ացետիլացված ափիոն» եւ զգալի չափերի՝ ընդհանուր 11,97 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք  հայտնաբերվել էին  Երեւան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող վերոհիշյալ հյուրանոցային համալիրում կատարված խուզարկությամբ:


Բացի այդ, նախաքննությամբ պարզվել էր նաեւ, որ  Արմավիրի մարզի՝ 1984 թվականին ծնված բնակիչն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել եւ իր մոտ ապօրինի պահել է զգալի չափերի՝ ընդհանուր 0,125 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի եւ մանր չափերի, ընդհանուրը՝ 0,68 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք հայտնաբերվել էին վերջինիս անձնական խուզարկությամբ:    


Քննությամբ պարզվել էր, որ հիշյալ անձանց կողմից վարձակալված հյուրանոցային համարը որոշակի ժամանակահատվածում ծառայեցվել է՝ որպես թմրամիջոցների պատրաստման, իրացման նպատակով փաթեթավորման տարածք։


Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրեսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով,  393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 334-րդ հոդվածի 1-ին մասով, Երեւան քաղաքի 1984 թվականին ծնված բնակչին մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Արմավիրի մարզի՝ 1984 թվականին ծնված բնակչին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ  393-րդ հոդվածի 1-ին մասով:


 Որպես խափանման միջոց՝ նշված  երեք մեղադրյալների նկատմամբ կիրառվել է կալանավորումը:


Վերջիններիս մասով նախաքննությունն  ավարտվել է, նրանց վերաբերյալ նյութերն առանձնացվել են առանձին վարույթում եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:


Թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման աղբյուրը, շրջանառության շղթայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր