«Իրատես». Սկանդալային կոռուպցիոն բացահայտումներից հետո հավաքագրվածը մտե՞լ է պետբյուջե.վատ չէր լինի՝ հաշվետվություն ներկայացվեր
![«Իրատես». Սկանդալային կոռուպցիոն բացահայտումներից հետո հավաքագրվածը մտե՞լ է պետբյուջե.վատ չէր լինի՝ հաշվետվություն ներկայացվեր «Իրատես». Սկանդալային կոռուպցիոն բացահայտումներից հետո հավաքագրվածը մտե՞լ է պետբյուջե.վատ չէր լինի՝ հաշվետվություն ներկայացվեր](https://hayacq.com/uploads/posts/2018-07/medium/1530856292_asfd-2.jpg)
«Այո, հավաքագրվել են»,- կառավարության նիստից հետո, պատասխանելով մեր հարցին, վստահեցրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, չնշելով, թե կոնկրետ որքան գումար է մուտքագրվել պետբյուջե։ Ի դեպ, վատ չէր լինի, եթե այս առնչությամբ մարդկանց հաշվետվություն ներկայացվեր, քանի որ դրանք, մի կողմից, հարկատուների` ժողովրդի միջոցներն են, մյուս կողմից էլ, այդ միջոցները թոշակների, նպաստների, այլ ծառայությունների տեսքով պետք է վերադառնան նույն հարկատուներին` ժողովրդին։
Բնականաբար, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման գործում հիմնարար նշանակություն ունեն տնտեսական զարգացումները, և պատահական չէ, որ բարեփոխված սահմանադրությամբ երկրի վարչապետը նաև տնտեսական զարգացումների պատասխանատուն է։ Այս ամենը նկատի ունենալով` առաջին փոխվարչապետից փորձեցինք ճշտել` տնտեսական ի՞նչ զարգացումներ են նախանշվում։ «Տնտեսական զարգացումների հետագա քաղաքականությունն այժմ քննարկումների և մշակումների փուլում է»,- հավաստիացրեց Արարատ Միրզոյանը, վստահեցնելով, որ այն առաջիկայում կմանրամասնվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: