Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

05 սեպ 2018 14:35

«Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ը 100 մլն դրամ կվերադարձնի պետբյուջե.ուր են գնացել նախարարության փողերը

«Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ը 100 մլն դրամ կվերադարձնի պետբյուջե.ուր են գնացել նախարարության փողերը«Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել` պետբյուջե վերադարձնել 100 մլն դրամ:
Այս մասին սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
ՊՎԾ պետի խոսքով` ֆինանսական խախտումները կապված են Սփյուռքի նախարարության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ:
«Ունենք դեպք, երբ Սփյուռքի նախարարությունից հանձնարարվել է 75 մլն դրամ փոխանցել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը, բայց ֆիլմերը նկարահանվել են Հ 1-ի միջոցներով: Հանրայինը մեզ տվել է տեղեկանք, որ իր միջոցների հաշվին է այդ ֆիլմը նկարահանել: Իրավապահները կպարզեն, թե այդ փողը ուր է գնացել»,- նշեց նա:
Դավիթ Սանասարյանի խոսքով` Սփյուռքի նախկին նախարարն ու իր աշխատակիցները պետք է նշեն, թե որտեղ են Հանրային հեռուստաընկերությանը փոխանցված գումարները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր