Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

06 հուլ 2018 13:24

Թեժ քննարկում.«Հարցնում եմ՝ պետք է շարունակե՞նք ներդրումները, թե՞ թողնենք գնանք»․ «Լիդան Արմենիա»-ի գործադիր տնօրենը՝ վարչապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թեժ քննարկում.«Հարցնում եմ՝ պետք է շարունակե՞նք ներդրումները, թե՞ թողնենք գնանք»․ «Լիդան Արմենիա»-ի գործադիր տնօրենը՝ վարչապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների և բնապահպան ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ առաջարկեց մեկ ընդհանուր ձևաչափ և մշակված մեթոդաբանություն՝ գտնելու համար Ամուլսարի ոսկու հանքի խնդրի լուծումը։  «Մենք համաձա՞յն ենք, որ մեր հետագա բոլոր որոշումները հիմնված լինեն գիտականորեն ապացուցված փաստերի վրա»,- քննարկմանը մասնակից երկու կողմերին հարց ուղղեց վարչապետը։  Քննարկման մասնակից բնապահպան ակտիվիստներից մեկը նշեց՝  խնդրի լուծման համար պետք է իրականացվի փորձաքննություն, որը ժամանակատար է ՝ չհամաձայնելով վարչապետի դիտարկման հետ, թե տասը օր կարելի է տրամադրել փաստահավաք խմբի աշխատանքների համար։ Քննարկման մասնակից «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ համամիտ է վարչապետի տեսակետի հետ, որ այս հարցը պետք է լուծվի միայն փաստերի հիման վրա և պահանջեց երկու կողմերից իր ղեկավարած ՀԿ-ին տրամադրել առկա բոլոր փաստաթղթերը։  Վարչապետին իր տեսակետը ներկայացրեց նաև «Լիդիան Արմենիա» գործադիր տնօրենը և նշեց, որ ընկերությունն ունի աշխատանք իրականացնելու թույլտվություն և կրում է դրանից բխող  պատասխանատվությունը իր բոլոր աշխատակիցների առաջ. «Հարցը հետևյալն է՝ որքա՞ն կարող ենք սպասել։ Ամեն օրը, որ հնարավորություն չի տալիս մեզ մեր գործունեությունն իրականացնելու, մի քանի հարյուր հազարավոր դոլար է արժենում, իսկ ընկերությունն արդեն հնարավորություն չունի աշխատելու ավելի քան 26 օր։  Հարցնում եմ՝ արդյոք պետք է շարունակե՞նք ներդրումները, թե՞ թողնենք գնանք»։  Վարչապետը նշեց, որ Կառավարությունը որոշումը կկայացնի փաստերի ուսումնասիրությունից հետո, իսկ բնապահպանները հայտնեցին, որ վարչապետի քննարկումից հետո հարցի լուծումը գտնված չէ։ Մանրամասները՝ տեսանյութում։  




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր