Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք          Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը. Լևոն Տեր-Պետրոսյան       «Հայրենիքի փրկության շարժման» երթը դեպի Եռաբլուր    

23 նոյ 2019 15:39

Ամուլսարի շահագործման խնդիրը, ըստ հոդվածագրի, փակուղի է մտել.Այսպես շարունակվել չի կարող.BBC

«BBC»-ի ռուսական ծառայության համար Գրիգոր Աթանեսյանը հոդված է հրապարակել, որում հոդվածագիրը գրում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրերը պետք է Հայաստանի բյուջե բերեին հարկերի տեսքով հարյուր միլիոնավոր դոլարներ, սակայն «Լիդիան» օֆշորային ընկերության այս հավակնոտ նախագիծը բողոքի ալիք է առաջացրել տեղի բնակիչների և բնապահպանների շրջանում:
Աղբյուրը գրում է, որ «Լիդիան» ընկերությունն Ամուլսարի տակ ոսկու հանքավայր է հայտնաբերել դեռ 2006-ին, ապա ՀՀ կառավարությունից Ամուլսարի տարածքում ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն ստացել: Ներդրողները միլիարդավոր դոլարների շահույթ էին ակնկալում, սակայն 2018-ի գարնանը Սերժ Սարգսյանի կառավարությունը, որն արտոնագիր էր տվել «Լիդիան»-ին, զանգվածային բողոքի ցույցերից հետո հրաժարական տվեց։ Երկրի գլուխ անցան երիտասարդ ընդդիմադիրներ, որոնք ավելի քան մեկ տարի միասնական հայտարարի չէին գալիս նախագծի շուրջ:
«Երբ Փաշինյանն այս աշնանը որոշեց, որ որևէ խոչընդոտ չկա հանքի շահագործման հարցում, արդեն ուշ էր. Ամուլսար տանող բոլոր ճանապարհներն արգելափակված էին տեղի բնակիչների և բնապահպանների կողմից»,- գրում է հոդվածագիրը և հավելում, որ վեճը բարդանում է արտաքին ուժերի ճնշման ներքո, քանի որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դիվանագետները պաշտպանում են «Լիդիան»-ի դիրքորոշումը:

Աղբյուրը նաև նշում է, որ բողոքի ակցիաների պատճառով անցյալ ամառվանից «Լիդիան»-ի աշխատանքը կաթվածահար է եղել, և ընկերությունը պատրաստ է դատի տալ Հայաստանին:
«Այսպես շարունակվել չի կարող»,- BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել է «Լիդիան»-ի ժամանակավոր ղեկավար Էդվարդ Սելլերսը և հավելել, որ եթե «ՀՀ կառավարությունը միջոցներ չձեռնարկի, ընկերությունը չի կարողանա ֆինանսավորում ներգրավել և ստիպված կլինի կա՛մ վաճառել բիզնեսը, կա՛մ դատի տալ Հայաստանին»:
«Մենք չէինք ցանկանա ո´չ մեկը, ո´չ մյուսը, սակայն այլընտրանք չունենք»,- հավելել է Էդվարդ Սելլերսը, իսկ ընկերությունում վստահեցրել է, որ Ամուլսարի շահագործման շրջանակում արդեն ավելի քան 400 միլիոն դոլար է ծախսվել:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից հայտնել են, որ նախագիծը համապատասխանում է միջազգային նորմերին, բանկի չափանիշներին և ՀՀ օրենսդրությանը, և որ իրենք սպասում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության որոշմանը:
Ըստ հոդվածագրի՝ Փաշինյանը խոստովանել է, որ անձամբ չէր հաստատի այս նախագիծը, եթե կոնցեսիայի հարցը որոշվեր հիմա: Սակայն արտոնագիրը տրվել է իր նախորդի իշխանության օրոք, և այժմ կառավարությունը փակուղու առաջ է կանգնած․․․ Եթե «Լիդիան»-ը չկարողանա շարունակել իր աշխատանքը, ապա միջազգային ներդրողների շրջանում Հայաստանի հեղինակությանը լուրջ վնաս կհասցվի, կարծում է «Լիդիան»-ի ղեկավարը:
Ամուլսարի շահագործման խնդիրը, ըստ հոդվածագրի, փակուղի է մտել։ ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները մտահոգված են հնարավոր արբիտրաժի և օտարերկրյա ներդրողներին վանելու առնչությամբ, մինչդեռ բնապահպաններն ու բնակիչները, հակառակ Փաշինյանի հորդորներին, շարունակում են փակ պահել ճանապարհները:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր