Տղամարդու երեք սիրուհիները բացահայտել են միմյանց և վրեժ լուծել նրանից
Չինական ԶԼՄ-ները վերջին օրերին լի են զավեշտալի մի դեպքի մասին հրապարակումներով: Կանայք պատահաբար հայտնաբերել են, որ հանդիպել են միևնույն տղամարդու հետ, ով տարբեր անուններով է իրենց ներկայացել, պատմություններ հորինել և գումար շորթել՝ գրում է segodnya.ua-ը:
Խաբեությունը բացահայտվել է, երբ աղջիկներից մեկը ուշադրություն է դարձրել, որ տղամարդը պարբերաբար զանգահարում է ինչ-որ կնոջ: Աղջիկը զանգահարել է այդ կնոջը, և պարզվել է, որ վերջինս տղամարդուն ճանաչում է այլ անունով և նրա մասին տեղյակ է, թե իբր վերջինս հանքեր ունի և այլ բիզնեսներ: Տղամարդը այդ կնոջից 200 հազար յուան էր վերցրել՝ իբր մոր բուժման համար:
Երկու կանայք համատեղ ջանքերով գտել են նաև տղամարդու երրորդ սիրուհուն, ումից նա Mersedes մակնիշի ավտոմեքենան էր ժամանակավոր վերցրել: Կանայք դիմել են իրավապահներին և հայտնել, որ մտադիր են միաժամանակ հանդիպելու խաբեբայի հետ, երբ վերջինս վերադարձնի ավտոմեքենան:
Նշանակված ժամին տղամարդուն սպասել են երեք կանայք, ինչպես նաև ոստիկանները և լրագրողները: Նա փորձել է փախչել, սակայն ոստիկանները խանգարել են: Ծեծկռտուք է սկսվել, որից երեք մարդ տուժել է:
Նշանակված ժամին տղամարդուն սպասել են երեք կանայք, ինչպես նաև ոստիկանները և լրագրողները: Նա փորձել է փախչել, սակայն ոստիկանները խանգարել են: Ծեծկռտուք է սկսվել, որից երեք մարդ տուժել է: