Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի մոտ լարվում է, հատուկ ջոկատայինները ցրում են հանրահավաքի մասնակիցներին       Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ    

07 նոյ 2018 17:38

Երևանցի տղամարդը շանտաժի է ենթարկել սիրուհուն ու գումար շորթել

Երևանցի տղամարդը շանտաժի է ենթարկել սիրուհուն ու գումար շորթելԵրևանցի տղամարդը սիրային հարաբերությունների մեջ է մտել ամուսնացած կնոջ հետ, ապա սկսել նրան շանտաժի ենթարկել։ Զույգը պարբերաբար զբաղվել է սեռական հարաբերությամբ ու տղամարդը, գիտակցելով, որ իրենց հարաբերությունների վերաբերյալ տեղեկություններն արատավորում են կնոջը, դրանք հրապարակելու սպառնալիքով սկսել է գումար պահանջել։  Մասնավորապես՝ սպառնացել է իրենց սիրային կապի մասին հայտնել կնոջ ամուսնուն և ընտանիքի անդամներին, որի շնորհիվ 2018թ. փետրվարի 11-ից մինչև օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում պահանջել և մաս-մաս ստացել ընդհանուր խոշոր չափերի` 1.140.933 ՀՀ դրամ գումար:
«Փաստինֆո»-ն  տեղեկացավ, որ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան և մակագրվել  դատավոր Արթուր Մկրտչյանին։
Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր