Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

09 հուլ 2018 10:18

Կատվից մինչև սպիտակ վագր և անակոնդա․ պաշտոնյաների «գազան» նախասիրությունները

Կատվից մինչև սպիտակ վագր և անակոնդա․ պաշտոնյաների «գազան» նախասիրություններըԱյն, որ նախկին պաշտոնյաները սիրում էին վայրի կենդանական աշխարհը՝ գաղտնիք չէ։ Նրանք երբեմն շատ մեծ գոհունակությամբ էին պատմում դրանց մասին։ Տպավորություն էր՝ թե մոդայի նման մի բան է։ Արի ու տես, որ Մանվել Գրիգորյանն անգամ, զինվորի բաժին սննդով է անգամ կերակրել դրանց։ Առանձնացրել ենք այն պա՛շտոնյաներին, ովքեր վայրի և ոչ այնքան կենդանիների սիրահարներ են։
 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իր պաշտոնական էջում, շատ կարելի է հանդիպել նման նկարների։ Տանը պահում է թե ոչ, պարզ չէ։
Ռ․Քոչարյանը մշտապես գաղտնի է պահել իր անձնական կյանքը։
Կատվից մինչև սպիտակ վագր և անակոնդա․ պաշտոնյաների «գազան» նախասիրությունները

Ահա նաև Ռոբերտ Քոչարյանի եղբոր՝ Վալերի Քոչարյանի աղջիկը՝ Իրինա Քոչարյանը, ով նախկինում Երևանի ավագանու անդամ էր։ Վագրի ձագը սիրում է այնպես, ինչպես կարելի էր սիրել, փոքրիկ փիսկին
Կատվից մինչև սպիտակ վագր և անակոնդա․ պաշտոնյաների «գազան» նախասիրությունները

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի տանը մի քանի տասնյակ կատուների կարելի է հանդիպել։ Նա պահում է, խնամում, սիրում և խոսում կատուների հետ։ Հետաքրքրական է, որ նույն բակում ունի նաև շներ և շներն ու կատուները Հայրիկյանի տանիքի տակ համերաշխ են։
Կատվից մինչև սպիտակ վագր և անակոնդա․ պաշտոնյաների «գազան» նախասիրությունները
Արմեն Սմբատյանն էլ իր տանն անակոնդա տեսակի օձ է պահում։

Կատվից մինչև սպիտակ վագր և անակոնդա․ պաշտոնյաների «գազան» նախասիրությունները
Լուրեր կան, որ վագրերի սիրահար է նաև Մհեր Սեդրկյանը, նա ևս Թոխմախի իր առանձնատանը վագրեր է պահում։Ավելին նրանց հարևանները պարբերաբար բողոքում են լրատվամիջոցներին գազանների մռնչյուններից, որոնցից նաև երեխաներն են սարսափահար լինում։ Նախկին իշխանությունների ժամանակ, Մհեր Սեդրակյանը մեղմ ասած՝ ականջալուր չէր լինում բողոքներին, թե ինչ կանի հիմա՝ պարզ չէ։
Կատվից մինչև սպիտակ վագր և անակոնդա․ պաշտոնյաների «գազան» նախասիրությունները
Մանվել Գրիգորյանի վագրն է։ Այս կենդանին է նաև կերել զինվորների բաժնից․
Կատվից մինչև սպիտակ վագր և անակոնդա․ պաշտոնյաների «գազան» նախասիրությունները
Եվ ահա, առյուծների թիվ մեկ սիրահարը հանրապետությունում Գագիկ Ծառուկյանն է։ Ըստ լուրերի նա ունի 12 առյուծ և սպիտակ վագրեր։ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով իր այդ նախասիրության մասին, ասել է, թե սիրում է, պահում է, ի՞նչ է  օրենքով արգելված է։ Ինչով եք կերակրում հարցին՝ Ծառուկյանը պատասխանել է․ <<Հորթի մսով: Օրեկան ամեն մեկին 10 կգ թարմ միս եմ տալիս: Կարող եք գալ, տեսնել, հիանալ, որ մարդիկ իրենց տներն այդպես չեն պահում, իսկ Ծառուկյանն իր կենդանիներին այդքանլավ է պահում: Կենդանին լեզու չունի, ու եթե պահում ես, պետք է լավ պահես>>։ Ըստ լուրերի՝ սիրելի հյուրերին Ծառուկյանը երբեմն նվիրում է հենց սպիտակ վագր։ Տան բակում ևս ունի առյուծի գլխով արձանններ։
Կատվից մինչև սպիտակ վագր և անակոնդա․ պաշտոնյաների «գազան» նախասիրությունները



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր