Հուլիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ       «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է    

09 հուլ 2018 16:20

Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է մասնակցել հարցաքննության եւ առաջարկում է տեսաձայնագրել այն. Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է մասնակցել հարցաքննության եւ առաջարկում է տեսաձայնագրել այն. Վիկտոր ՍողոմոնյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայությունից որպես վկա հարցաքննվելու կապակցությամբ ծանուցում է ստացել: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Ծանուցագրով հարցաքննության օր է ստացվել այն նույն օրը, երբ ծանուցագիրը ստացվել է՝ 2018թ.-ի հուլիսի 6, 15:30: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնա ոչ շուտ, քան 2018թ.-ի հուլիսի 25-ը: Երեւան վերադառնալուց հետո նախագահ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին: Եթե մինչեւ հուլիսի 25-ը առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել գրավոր հարցերին կամ կապի այլ միջոցների տեսակներով»,-ընդգծել է Սողոմոնյանը:
Նրա խոսքով, իրենք առաջարկում են հարցաքննությունը սկզբից մինչեւ վերջ տեսաձայնագրել՝ այն անհրաժեշտության դեպքում հրապարակելու համար:
Սողոմոնյանը նշեց, որ իրենց համար որեւէ խնդիր չկա, Ռոբերտ Քոչարյանը հարցաքննությանը չմասնակցելու խնդիր չունի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր