Այս բնական միջոցը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից, շնչուղիների հետ կապված խնդիրներից          Ինչ է խոստանում Չինական հորոսկոպը կենդանակերպի նշաններին դեկտեմբերի 15-19-ի համար       Դեկտեմբերի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 հուլ 2018 15:15

Երևանում ջերմաստիճանը կրկին կհասնի+40…+42 աստիճանի. Գագիկ Սուրենյան

Երևանում ջերմաստիճանը կրկին կհասնի+40…+42 աստիճանի. Գագիկ ՍուրենյանՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետԳագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հուլիսի 11-12-ին օդի ջերմաստիճանը Արագածոտնի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Երևանում կրկին կհասնի +40…+42 աստիճանի, իսկ հուլիսի 13-14-ին կնվազի 4-5 աստիճանով»:
Նշենք, որ այս օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում հուլիսի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր