Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

12 հուլ 2018 12:03

Համատեղ հարված Բաքվին. Չի օգնի նույնիսկ Էրդողանը

Համատեղ հարված Բաքվին. Չի օգնի նույնիսկ ԷրդողանըԱդրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը ադրբեջանական Գյանջա քաղաքում տեղի ունեցած անկարգությունների համար մեղադրել է Իրանին: Գյանջան, որ Ադրբեջանում մեծությամբ երկրորդ քաղաքն է, անհանգիստ է արդեն մի քանի օր: Նախ քաղաքին մոտ գտնվող Մինգեչաուր ՀԷԿ-ում վթար եղավ, որի հետեւանքով հոսանքազրկվեց գրեթե ամբողջ Ադրբեջանը, այդ թվում մայրաքաղաք Բաքուն:
Հետո եղավ մահափորձ Գյանջայի քաղաքապետի դեմ, ինչի քննությունն իր անձնական հսկողության տակ էր վերցրել Ալիեւը: Դրանից հետո եղավ իրավապահների հայտարարությունը, որ մահափորձն արել են իսլամական ծայրահեղականները, որոնք ցանկանում են Ադրբեջանը վերածել իսլամական պետության: Հետո Գյանջայում բողոքի ակցիաներ են իրականացվել այդ մահափորձի համար ձերբակալվածներից մեկին ազատ արձակելու պահանջով: Ոստիկանությունը միջամտել է, սպանվել է երկու բարձրաստիճան ոստիկան: Հավաքը ցրվել է:

Սակայն Ադրբեջանը ստացել է բավական ցավոտ հարված եւ ազդանշան, ու այնքան ցավոտ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նոր պաշտոնամուտից հետո անհապաղ մեկնել է Ադրբեջան:
Թոֆիկ Զուֆուղարովը հայտարարել է, թե տպավորություն է, որ կամ Ադրբեջանին ինչ որ բան են հասկացնում, կամ Իրանի իշխանության ծայրահեղական շրջանակները փորձում են Ադրբեջանում ապակայունացնել իրավիճակը:
Չի բացառվում, որ երկուսը մեկում է՝ Ադրբեջանին ինչ որ բան են հասկացնում, օգտագործելով Իրանի հնարավորությունը:
Իսկ Թեհրանն Ադրբեջանում ունի մեծ հնարավորություններ, այն էլ հանրային շրջանակներում, որոնք իսլամական տրամադրություններ ունեն եւ նաեւ բավական դժգոհ են իշխող վարչակարգից:
Ի՞նչ են հասկացնում Ադրբեջանին, եւ ինչու Իրանի միջոցով: Բանն այն է, որ Ադրբեջանը վերջին ամիսներին սկսել է աջ ու ձախ «հրթիռներ» ճոճել: Խնդիրն այն է, որ այդ ճոճը միայն Հայաստանի կամ Արցախի դեմ չէ: Բոլորն են հասկանում, որ պատերազմը ռեգիոնը վերածելու է հրաբխի: Դա պետք չէ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, տարբեր պատճառներով, եւ պետք չէ Իրանին:
Թոֆիկ Զուլֆուղարովը բավական դիպուկ է ընկալել, որ Բաքվին հասցվում է Մինսկի խմբի համանախագահների եւ Իրանի համատեղ հարվածը, ինչին դիմակայելուն չի օգնի անգամ Բաքու շտապած Էրդողանը:
Հատկանշական է նաեւ, որ Ալիեւը հարվածը ստանում է ՆԱՏՕ Վեհաժողովին, ու նաեւ Թրամփ-Պուտին առաջիկա հանդիպմանն ընդառաջ: Բաքվին թերեւս հասկացնում են, որ հրթիռներ ճոճելով միջազգային օրակարգ փոխելու հավակնությունը մեղմ ասած վտանգավոր է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր