Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

12 հուլ 2018 20:30

Ինչպես հարաբերություններում բարելավել սեռական կապը. սեքսոլոգների խորհուրդները

Հինգ հիմնական տարբերություն գոյություն ունի զույգերի միջև, որոնց հարաբերություններում առկա է կրքոտ սեքսը և այն զույգերի, որոնք միմյանց նկատմամբ կորցրել են հետաքրքրությունը։ Սա պարզել են ամերիկացի սեքսոլոգները, ովքեր հետազոտել են 40 հազար մարդու։
Պարզվել է, որ այն զույգերը, որոնց հաջողվել է պահպանել սեռական կյանքի կիրքը, ավելի շատ են ժամանակ հատկացրել «խաղային» տրամադրությանը, օրալ սեքսով են զբաղվել, ինչպես նաև երջանկության ավելի բարձր մակարդակ են նշել հարաբերություններում և ավելի շատ բազմազանություն՝ անկողնում։
Սեքսոլոգ Ջասթին Լեմիլլերը բացատրում է, որ հետազոտության արդյունքները վկայում են առաջին հերթին այն մասին, որ այն զույգերը, որոնք բավարարված են իրենց սեռական կյանքով, քիչ ջանքեր չեն գործադրում «կրակը պահելու» համար։ Նա նաև ավելացրել է, որ ուղեղը հակվածություն ունի ձանձրանալ միապաղաղությունից, և սեքսն էլ բացառություն չէ։ Անկողնում նորությունները կարող են սեքսի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր