Դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 13 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են փաստաբաններ Արայիկ Պապիկյանը և Մուշեղ Շուշանյանը          Ադրբեջանցի մի օգտատիրոջ արձագանքը ՝Ադրբեջանի ոչ մի քաղաքացու Զանգեզուրը չի հետաքրքրում, ժողովուրդը սովից մեռնում է, հացի կարոտ ժողովրդին կոմունիկացիաների դարդը չի կարող հուզել       Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը պայմանավորվել են.Պարսից ծոցից դեպի Սև ծով՝ շրջանցելով Հայաստանը. Իրանը մտափոխվե՞լ է    

13 օգոս 2021 20:30

Կյանքն առանց սեքսի.Ինչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում

Սեքսը կարող է բացակայել կնոջ կյանքում տարբեր պատճառներով: Որոշներն այն ընդունում են որպես փաստ, որի հետ պետք է հաշտվել և սպասել «մինչև լավ ժամանակներ», մյուսները տագնապում են: Կան նաև այնպիսիները, ովքեր սեքսից կամավոր հրաժարվում են ոչ թե որոշակի ժամանակով, այլ ընդմիշտ:

Կուսակրոնությունը ոչ սեփական ցանկությամբ կամ որպես գիտակցված որոշում շատ առասպելացված թեմա է: Սակայն իրականում ոչ կույս քաղաքացիներից յուրաքանչյուրը կյանքի որոշակի հատվածում սեփական անձի հետ եղել է միայնակ, երբեմն էլ այն եղել է երկարատև:

Հնարավոր է, այդ քաղաքացիներից մեկը նաև Դուք եք եղել: Եվ, հավանաբար, այդ ընթացքում Ձեզ հետ ոչինչ չի պատահել. ոչինչ չի ընկել, չի խանգարվել, Դուք չեք մոռացել, թե ինչպես է «այն» տեղի ունենում, և Դուք հիստերիկ չեք դարձել:

Առանց սեքսի կյանքի հիմնական բացասական կողմը ժամանակակից հասարակության մեջ, թերևս, ստերեոտիպների առկայությունն է: Ինչպիսին է, օրինակ, «Դու պետք է սեքսով զբաղվես» :

Այս ստերեոտիպի համաձայն, եթե Դուք չեք կարող կամ չեք ուզում փնտրել այն, Ձեզ հետ ինչ-որ մի բան այն չէ: Չէ՞ որ սեքսն անհրաժեշտ է ցանկացած սեռահասուն անձին: Առանց այդ էլ սեքսի պակասից խաթարված հոգեկանի ֆոնին  այս սահմանումն առաջացնում է տարածված կոմպլեքս, այն է .«Բոլորի կյանքում սեքս կա, իսկ ինձ հետ ինչ-որ բան այն չէ»: Եվ մարդիկ, ովքեր իրենց խառնվածքի կամ իրենց լիբիդոն արվեստում կամ ծանր ֆիզիկական աշխատանքում սուբլիմացնելու շնորհիվ հրաշալի գոյատևում են առանց ինտիմ կյանքի, սկսում են անհանգստանալ և ձեռնարկել չմտածված և տվյալ իրավիճակում բացարձակ ավելորդ արարքներ:

Ինչու՞ սեքս չկա

Այսպիսով, արդյո՞ք նորմալ է , թե ոչ, եթե սեռական հարաբերությունները կյանքի տվյալ պահին Ձեզ մոտ բացակայում են: Ճիշտ պատասխանը գիտեք միայն Դուք:

Իհարկե, այդ «ամենաճիշտ պատասխանն» ինքնուրույն չեք գտնի: Այդ պատճառով սեփական անձը հասկանալու համար պետք է պատասխանեք հետևյալ հարցերին.

Ինչու՞  և ինչքա՞ն ժամանակ են ինձ մոտ մոտ բացակայում սեռական  հարաբերությունները:

Մի բան է, եթե դրանք Ձեզ մոտ բացակայում են, որովհետև ավարտվել են հարաբերությունները, իսկ պատահական կապեր Դուք չեք սիրում, մի այլ բան է, եթե սեռական կյանքը բացակայում է հին հոգեբանական վնասման հետևանքով, որից հետո ինտիմ հարաբերությունների միտքը ուղղակի սարսափեցնում է:

Վերջին դեպքում լավագույն տարբերակը մասնագետին դիմելն է, այսպիսի խնդիրներն ինքնուրույն չեն անցնում, իսկ սեռական կյանքն, ավաղ, կարող է այդպես էլ չլինել:

Ի՞նչ եք զգում սեքսի բացակայության ժամանակ:

Իրականությունն այսպիսին է. սեքսի պահանջը յուրաքանչյուրիս համար անհատական է. օրը 3 անգամից մինչև 3 ամիսը մեկ անգամ: Եվ այն, որ մեկի համար համարվում է սեքսի լրիվ բացակայություն, մյուսի համար կարող է լինել գերհագեցած ինտիմ կյանք:

Ավելին, սեքսի նկատմամբ պահանջը փոխվում է կյանքի ընթացքում և տարբեր գործոնների ազդեցությամբ՝ տարիք, հորմոնալ ֆոն, առողջական վիճակ, սեփական կյանքով կամ մարմնով բավարարվածություն, խնդիրներ զուգընկերոջ հետ և այլն:

Հնարավոր է 19 տարեկանում առանց սեքսի Դուք չէիք կարող ապրել նույնիսկ մեկ շաբաթ, իսկ 30-ում հանգիստ կարող եք կես տարին անցկացնել առանց սեքսի և դա Ձեզ չվրդովվեցնի:

Այդ պատճառով ավելի կարևոր է ոչ թե «ինչու՞ ինձ մոտ սեքս չկա», այլ «ինչպե՞ս եմ ես առանց դրա ինձ զգում»: Այսինքն կարևոր են սեփական ինտիմ կյանքի բավարարվածության չափանիշները:
 
Քանի որ սեռական հարաբերությունները ոչ միայն ներթափանցող շփումն է, այդպես չէ՞:

Ու՞մ կարելի է իսկապես լիարժեք կյանք վարող համարել ՝ամուսնական զույգի՞ն, որոնց համար միմյանց ֆիզիկական ջերմություն տալը միայն բավարար է երջանիկ զգալու համար, թե այն մարդը, ով ամեն օր փոխում է զուգընկերոջը և ոչ մեկով բավարարված չէ:

Այսպիսով «կյանքն առանց սեքսի » բառակապակցությունը ճիշտ է փոխարինել «իմ կյանքն առանց սեքսի» արտահայտությամբ,  եթե զգում եք, որ անձամբ Ձեզ համար սեքսը բավարար չէ Ձեզ լիարժեք զգալու համար:

Պատճառները

Այսպիսով, եթե Ձեր կյանքում սեքս չկա,  ժամանակն է Ձեզ հաջորդ հարցը տալ. «Եթե Դուք ուզում եք սեռական հարաբերություններ Ձեր կյանքում , ապա ո՞վ և ի՞նչն է  խանգարում նրանց առկայությանը Ձեր կյանքում Ձեր ուզած քանակությամբ և ձևով»:
Եթե Դուք կարողանաք պարզել իրական պատճառները, Դուք կկարողանաք նաև գտնել դրանք վերացնող ուղիները: Միայն թե չափազանց հեշտ հարցերի վրա կանգ մի առեք:

«Որովհետև տեսադաշտում տղամարդ չկա» պատասխանը տեղին չէ: Սա սեփական եսի հետ անկեղծ խոսակցության սկիզբն է և ոչ վերջը:

Տեսադաշտում իսկապե՞ս տղամարդ չկա, թե չկա նա, ով Ձեզ դուր կգա:  Թե տղամարդիկ շատ են, պարզապես նրանց մեջ չկա նա, ում կկարողանայիք սիրել, քանի որ առանց սիրո Դուք սեքսով չեք զբաղվում: Միգուցե Դուք չեք կարող սեքսով զբաղվել ձեզ դուր եկած մարդու հետ, քանի որ ամաչում եք ինքներդ Ձեզնից:

Այդ դեպքում ինչու՞ եք Ձեզնից ամաչում և ի՞նչ կարող եք անել, որպեսզի ձեզ սիրեք:
Իսկ եթե Ձեր շրջապատում իսկապես չկան տղամարդիկ, ապա Դուք ի՞նչ եք անում, որ նրանք հայտնվեն կամ շրջապատը փոխվի:

Պարզ է, որ մի շարք դեպքերում լինում են իրավիճակներ, երբ սեքսը ցանկալի է, սակայն հնարավոր չէ օբյեկտիվ պատճառներով: Սակայն նման իրավիճակները տոկոսային հարաբերակցությամբ շատ քիչ են:  

Հիմնականում սեփական սեռական կյանքը բարեփոխելը լիովին հնարավոր է:
 
Գուցե տեղյակ չեք, բայց երբ դադարում եք սեքսով զբաղվել, Ձեր մարմնում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում:
1. Ազդեցություն երազների վրա
Երազները, ինչպես հաճույքը և ցավը, ուղեղի գործառույթ են: World of Chemicals գիտական պորտալի հեղինակները տալիս են մեր երազների քիմիական բնույթի շատ ճշգրիտ սահմանում: Իսկ երազների ոլորտի փորձագետները պնդում են, որ այն մարդիկ, ովքեր դադարում են սեքսով զբաղվել, հակված են տեսնել վառ էրոտիկ երազներ:
2. Դուք դառնում եք ավելի ամաչկոտ

Երջանկության զգացումը որոշվում է նաև մեր ուղեղի քիմիական գործընթացներով: Սիրով զբաղվելիս արյունը լցվում է որոշակի քիմիական նյութերով, որոնք ստիպում են զգալ դրական հույզերի մի ամբողջ շարք:
Զրկելով մարմնին այս բնական գործընթացից՝ խախտում եք Ձեր ներքին քիմիական հավասարակշռությունը: Արդյունքում դառնում եք ավելի ամաչկոտ:

3. Սթրես

Սեռական մտերմությունը սթրեսից ազատվելու բնական միջոցներից մեկն է:

Միգրենը, անքնությունը, ախորժակի բացակայությունը և վառ երազաները այն բոլոր ազդանշաններն են, որոնք մարմինը ուղարկում է մեզ, երբ փոփոխության կարիք ունի:

4. Թույլ իմունիտետ

Ինտիմ հարաբերությունները ամրապնդում են իմունային համակարգը՝ ակտիվացնելով իմունոգլոբուլինի արտադրությունը, ինչը մեծացնում է օրգանիզմի՝ պայքարելու և հիվանդություններից խուսափելու ունակությունը:

5. Մտավոր հատկություններ
Ոմանք կարծում են, որ սեռական հարաբերությունների բացակայությունը թույլ է տալիս ավելորդ էներգիան ուղղել մտավոր գործունեությանը: Այնուամենայնիվ, գիտնականները պարզել են, որ սեռական մտերմությունը խթանում է ուղեղի աշխատանքը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր